Բելգրադի և Պրիշտինայի միջև հաջորդ մի քանի ամիսների ընթացքում համաձայնություն ձեռք կբերվի. դեսպան Պետրիչ
«Արմեդիա» ՏՎԳ-ն բացառիկ հարցազրույց է ներկայացնում «Մարշալպլան» հիմնադրամի նախագահ և Վիեննայի ինտերակտիվ կոնֆլիկտների փոխակերպման «Հերբերտ Ք. Քենմանի» կենտրոնի նախագահ Վոլֆգանգ Պետրիչի հետ: Դեսպան Պետրիչը եղել է Եվրամիությունում Կոսովոյի հատուկ ներկայացուցիչ (1998-1999), Ռամբույեի և Փարիզի (1999 թ.) Կոսովոյի շուրջ խաղաղ բանակցություններում Եվրամիության գլխավոր բանակցողը, ապա Բոսնիա և Հերցեգովինայի Բարձր ներկայացուցիչ (1999-2002):
-Ինչպե՞ս եք գնահատում Կոսովոյի շուրջ ստեղծած իրավիճակը: մոտ ապագայում մենք կարող ենք տեսնել կոսովոյի ճանաչում Սերբիայի և մյուս երկրների կողմից, որոնք բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման համար:
- Կարծում եմ, հենց հիմա Բելգրադի և Պրիշտինայի միջև իրավիճակը հուշում է, որ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում պետք է համաձայնություն ձեռք բերվի: Այժմ կա խաղաղ լուծման հնարավորության պատուհան, քանի որ ԵՄ-ն պատրաստում է մայիսին Բուլղարիայում գագաթաժողով, որտեղ բոլոր Բալկանյան երկրները մտադիր են մասնակցել, վերակենդանացնել և արագացնել բոլոր բաց հարցերը նախկին Հարավսլավիայի պատերազմների շուրջ: Կարծում եմ, որ կողմերը պատրաստ են խաղաղ լուծման, քանի որ Սերբիան այդպիսով կկարողանա միանալ Եվրամիությանը, իսկ Կոսովոն՝ ՄԱԿ-ին: Այնպես որ, երկուսն էլ ինչ-որ բան են ստանում, և դա դրական է:
- Սերբիան կճանաչի՞ Կոսովոն, թե այդ համաձայնությունը նման բան չի երաշխավորում:
- Ճանաչումը շատ դժվար որոշում է: Սակայն գոյություն ունի մոդել` Արևելյան և Արևմտյան Գերմանիա, որոնք երկար ժամանակ չեն ճանաչել միմյանց, բայց հետո սկսեցին 1970-ականներին բանակցել հիմնական պայմանագրի շուրջ, որը կարող է հաջողակ մոդել լինել Բելգրադի և Պրիշտինայի համար:
- Այժմ մենք ականատես ենք լինում ԱՄՆ և Եվրամիության անդամ պետությունների միջև տարաձայնությունների, ինչպես Փարիզի կլիմայի պայմանագրի, Իրանի միջուկային գործի, այնպես էլ այլ հարցերի շուրջ: Ի՞նչ եք կարծում, այս անհամաձայնությունը խորանալու է, թե՞ կկարողանան հաղթահարել այն:
- Ամերիկայի նախագահն ունի շատ յուրահատուկ ոճ, նա որոշեց հեռանալ Փարիզի կլիմայի պայմանագրից, բայց ես լավատես եմ այդ խնդիրները հաղթահարելու հարցում, քանի որ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև հարաբերությունները շատ կարևոր են: Նման ժամանակներում, երբ Չինաստանի պես նոր խաղացողներն աճում և մրցակից են դառնում շատ տարբեր առումներով, մեզ անհրաժեշտ է Եվրոպան, մենք պետք է ուժեղացնենք նրա կառույցները, և այն պետք է վերականգնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ես լավատես եմ, որ Վաշինգտոնը կհասկանա, որ Եվրոպան միշտ եղել է և այժմ էլ իր ամենակարևոր գործընկերն է, քանի որ միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում կա ժողովրդավարություն, ազատական հասարակություն և ազատ առևտուր, որը կարող է ազդել աշխարհի այլ երկրների վրա:
- Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:
- Քանի որ Ղրիմի անջատումը և Դոնբասում պատերազմը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրել են, ես քիչ լավատես եմ այդ ուղղությամբ: Ես կարծում եմ, որ այստեղ պետք են ավելի շատ բանակցություններ և ավելի շատ երկխոսություն, սակայն դա կախված է նախագահ Պուտինի և նրա կառավարության պատրաստակամությունից՝ բաց քննարկումների և Դոնբասի հարցի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Բայց Ռուսաստանը Եվրոպայի կարևորագույն հարևան երկիրն է, և ես իսկապես հուսով եմ, որ հարաբերությունները կզարգանան ավելի երկարաժամկետ կտրվածքով:
- Ինչպե՞ս եք գնահատում Brexit-ի գործընթացը, և դա նշան չէ՞ արդյոք, որ ժամանակն է Եվրամիության որոշ փոփոխությունների համար:
- Երկու կարևոր խնդիր կա այստեղ. Բրեքզիթի բանակցությունները լավ են ընթանում, բայց, ցավոք, ես կարծում եմ, որ դա շատ բացասական է երկու կողմերի համար, որ կորցնում են նման կարևոր երկիր, չնայած դա որոշվել է ժողովրդավարական հանրաքվեով: Հուսով եմ, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կվերականգնի սերտ տնտեսական առևտրային հարաբերությունները կառույցի հետ: Մյուս կողմից այն պատճառով, որ այժմ ԵՄ-ն կորցնում է շատ կարևոր գործընկեր, այն պետք է բարեփոխվի ինտեգրման գործընթացը խորացնելու համար: Մենք նաև ստիպված կլինենք առաջ շարժվել դեպի ընդհանուր ֆինանսների նախարարության ստեղծումը, որպեսզի ԵՄ-ի ֆինանսական միջոցները «միասնականացվեն»:
Եվրոպայում մոտ 550 միլիոն բնակչություն կա, ինչը Չինաստանի բնակչության մեկ երրորդից փոքր-ինչ ավելի է: Դա ցույց է տալիս, թե որքան կարևոր է, որ ԵՄ-ն իսկապես դառնա միասնական:
- Ձեր կարծիքով, որո՞նք են այժմ ԵՄ-ի հիմնական երեք մարտահրավերները:
- Անմիջական մարտահրավերը Մեծ Բրիտանիայից անջատումը հաջողությամբ հաղթահարելն է: Երկրորդ կարևոր խնդիրը ԵՄ ինստիտուտների բարեփոխումն է: Իսկ երրորդ մեծ խնդիրը Արևմտյան Բալկանների 6 երկրների հաջող ինտեգրումն է: Բայց, իհարկե, ես չեմ մոռանում նաև արտաքին հարաբերությունները: Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ԵՄ-ն պետք է նպաստի Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանը: Եվրոպան կարող է շատ կառուցողական գործընկեր լինել: Եվրոպան ռազմական ուժ չէ, ուստի այն միշտ էլ հենվում է բանակցությունների, փոխզիջումների վրա` փորձելով գտնել այնպիսի լուծումներ, որոնցից մարդիկ շահում են:
այլ նյութեր այս թեմայով
- Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների...
- Սերբիայի ու Կոսովոյի «պատմական համաձայնությունը» և դրա արդյունքները Առաջին հայացքից դրական առաջընթացի տպավորություն թողնող այս գործարքը կարող է երկար խմորումների և նոր սրացումների...
- Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը, որն ընդամենը 50 օր է պաշտոնավարել։
- Աբխազիայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին: ...
- Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին ամերիկյան կողմի հրավերով հանդիպում են անցկացրել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ