Արաբական գարուն. երկրորդ «եթերաշրջանը» Սուդանում և Ալժիրում
Իրավիճակը Մաղրիբում շարունակում է լարված մնալ: Լիբիայում հակամարտության կողմերի միջև կատաղի մարտեր են մայրաքաղաք Տրիպոլիի համար, իսկ Ալժիրում և Սուդանում արդեն ամիսներ շարունակվող հակակառավարական ցույցերը չեն դադարում:
Եվ եթե Լիբիայում ստեղծված իրավիճակը 2011 թվականի արաբական գարնան հետևանք է, ապա Ալժիր և Սուդան արաբական գարունը նոր է գալիս:
Այսպես, Սուդանում ցույցերը սկսվել են դեռ 2018 թվականի դեկտեմբերին` հացի գներն իջեցնելու պահանջով, որն աստիճանաբար վերաճել է երկիրը 1989 թվականից ղեկավարող Օմար-ալ-Բաշիրի հրաժարականի պահանջի: Ցուցարարները ինչ-որ առումով հաջողության են հասել. տասնյակ զոհերի հանգեցրած երկարատև ցույցերից հետո ապրիլի 11-ին Սուդանի պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին: Նրա գլխավորությամբ Սուդանում ստեղծվեց ռազմական խորհուրդ, որը երկիրը ղեկավարելու է երկու տարվա ընթացքում: Անցումային այդ շրջանից հետո նախատեսվում է երկրի ղեկավարումը հանձնել քաղաքացիական իշխանությանը:
Սուդանցիների համար Օմար ալ-Բաշիրին գահընկեց անելու լուրն, իհարկե, շատ ուրախալի էր, մարդիկ նույնիսկ փողոց էին դուրս եկել` տոնելու այդ իրադարձությունը, սակայն ցույցերը հյուսիսաֆրիկյան այս երկրում շարունակվում են: Սուդանցիները ցանկանում են դեմոկրատական փոփոխություններ, այլ ոչ թե ռազմական հեղաշրջում` առավել ևս, որ այն իրականացվել է նախկին նախագահի համախոհի կողմից, ով ընդամենը շաբաթներ առաջ Բաշիրի կողմից նշանակվել էր երկրի փոխնախագահ: «Սա նոր շորերով հին ռեժիմն է», երկրում տեղի ունեցածի մասին նշում են սուդանցիները, ովքեր վճռական են շարունակելու պայքարը մինչև վերջ: Ճնշման ներքո Ավադ բեն Աուֆը հրաժարական ներկայացրեց, սակայն երկիրը շարունակում է ղեկավարել ռազմական խորհուրդը:
Կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն Սուդանում, դժվար է` հաշվի առնելով այդ երկրում ներքաղաքական բարդ փոխհարաբերությունները` այդ թվում ուժայինների միջև, ինչպես նաև հասարակության վճռականությունը: Բացի այդ, պետք է նկատել, որ Բաշիրը, ով տարիների ընթացում իր երկաթե ձեռքերում էր պահում իշխանությունը, դեռևս շատ համախոհներ ունի Սուդանի քաղաքական էլիտայում և դեռ կարող է ազդել իրավիճակի վրա: Ի դեպ, Դարֆուրում ռազմական հանցագործությունների համար 2009 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող Բաշիրի ճակատագիրը հեղաշրջումից հետո անհայտ է. որոշ աղբյուրներ նշում են, որ նա փախել է Դամասկոս, Ավադ բեն Աուֆն էլ հայտատարել է, որ նա ապահով վայրում է, և իրենք չեն պատրաստվում արտահանձնել նախկին նախագահին:
Ցույցերի դինամիկան նույն է նաև Ալժիրում: Երկարատև ցույցերից հետո, ըստ էության ոչ առանց զինվորականների միջամտության, Ալժիրի երկարամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ապրիլի 2-ին հրաժարական ներկայացրեց: Սակայն ցույցերը շարունակվում են, քանի որ նախագահի պաշտոնակատար է նշանակվել Բուտեֆլիկայի մերձավորներից մեկը: Ալժիրցիները շարունակում են մնալ փողոցում` պահանջելով նոր ընտրությունների անցկացում:
Թեև հյուսիսաֆրիկյան այս երկու երկրներում զարգացումների դինամիկան գրեթե նույն է, սակայն իրավիճակն ունի խորքային տարբերություններ: Այսպես, սուդանցիներին փողոց դուրս գալ էր ստիպել այդ թվում Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում առաջացած սոցիալ-տնտեսական բավականին ծանր դրությունը: Սա թերևս ավելի է բարդացնում իրավիճակը Սուդանում, քանի որ ժողովրդի դժգոհությունը վերացնելու համար ոչ միայն քաղաքական էլիտայի փոփոխություն է անհրաժեշտ, այլև խորքային փոփոխություններ պետական քաղաքականությունում:
Ալժիրում ցուցարարների պահանջները քաղաքական էին իսկբանե:Ալժիրցիները վերջին տարիների պարբերաբար ցույցեր էին անցկացնում Բուտեֆլիկայի նախագահության հնարավոր 5-րդ ժամկետի դեմ: Թերևս դրանով է պայմանավորված նաև, որ այս երկրում ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում: Ընդ որում, նոր ընտրություններ անցկացնելու ալժիրցիների պահանջը երաշխավորված է սահմանադրությամբ. Բուտեֆլիկայի հրաժարականից 90 օր հետո, սահմանադրության համաձայն, երկրում պետք է նոր ընտրություններ տեղի ունենան: Փաստորեն, այսօր ալժիրցիները մնում են փողոցում ընտրություններն ավելի շուտ նշանակելու համար:
Անկախ ցույցերի պատճառներից և անգամ բնույթից, պետք է նկատել, որ իրավիճակն ինչպես 2011-ին, այժմ էլ բավականին պայթյունավտանգ է` ընդ որում ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի համար: Թեև հարևան երկրներում կառավարած երկարամյա ռեժիմները տապալված են, սակայն խորքային խնդիրները, որոնք, ըստ էության, հանգեցրեցին դրանց տապալմանը, լուծված չեն: Միաժամանակ, պահպանվում է միջազգային դերակատարների մեծ հետաքրքրությունը տարածաշրջանում: Այստեղ չպետք է մոռանալ նաև, որ և´ Սուդանը, և´ Ալժիրն ունեն նավթի և գազի պաշարները, ինչն այս երկրներին դրսի ուժերի համար բավականին գրավիչ է դարձնում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ