ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիետնամական խոհանոց. պատրաստում ենք «Pho» ապուր

Վիատնամը հակադրությունների և պայծառ գույների երկիր է: Այն հայտնի է որպես Արևմուտքի և Արևելքի մշակույթների հատման երկիր:

Վիետնամական խոհանոցում օգտագործվում են նվազագույն քանակությամբ ճարպեր և շեշտը դրվում է թարմ բաղադրիչների վրա: Այս հատկանիշի շնորհիվ վիետնամական խոհանոցը համարվում է Ասիայի ամենաառողջարար խոհանոցը: Խոհանցի հիմքում ընկած են բրինձն, արիշտան և համեմունքները: Լայնորեն օգտագործվում են անանուխի տերևները, քաղցր կարտոֆիլը, մանիոկը, իմբիրը, բազիլիկ և այլն:

Վիետնամն ունի բաղադրիչներով հարուստ ու բարդ պատրաստվող խոհանոց:  Խոհարարությունն այստեղ  արվեստ է, իսկ վիետնամական որոշ ուտեստներ  աշխարհահռչակ են: Վիետնամական խոհանոցում կան ուտեստներ, որոնք չեն հանդիպում որևէ այլ երկրում: Ավանդական ճաշի սեղանին կարելի է հանդիպել տասնյակ  կերակուրներ: Որոշ ուտեստներ  պատրաստվում են  ծովամթերքներից, ինչպիսիք են օմարը և ձուկը, խեցգետինը և կաղամարը, որոնք համեմատաբար հազվադեպ ու թանկ են արևմտյան երկրներում, բայց առատ և էժան՝ Վիետնամում: Բացի վիետնամական ավանդական սնունդից, այնտեղ կարելի է համտեսել նաև  տավարի միս, արիշտա և ապուրներ, երշիկեղեն, ձկան գնդակներ (Cha CA) և այլն: Վիետնամացիները պատրաստում են նաև այլ երկրների մի շարք ճաշատեսակներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, օրինակ՝ պիցցան: Վիետնամական ամենատարածված ճաշատեսակներից մեկը վիետնամական ապուր «Pho»-ն է, որը բավական հայտնի է աշխարհում: Վիետնամում յուրաքանչյուր տարածաշրջան ունի տվյալ ճաշատեսակի պատրաստման իր եղանակը: Այն ծագել է Հյուսիսային Վիետնամում:

Վիետնամական «Pho» ապուրի բաղադրատոմսը՝

  • Տավարի մսի 2 մեծ ոսկոր
  • Հավի 2 կրծքամիս
  • 2 գլուխ սոխ
  • 3-5 սմ մեծությամբ կոճապղպեղի կտոր
  • Բրնձի կամ սոյայի վերմիշել
  • Տավարի կամ հավի խաշած միս
  • 1/2 փունջ սոխ 
  • 1 փունջ թարմ համեմ

Պատրաստման եղանակը.

  • Տավարի ոսկորը և հավի կրծքամիսը լավ լվանալ, վրան սառը ջուր լցնել, եռացնել, հեռացնել մակերեսին հայտնված փրփուրը:
  • Սոխը տապակել և ավելացնել մսով կաթսայի մեջ:
  • Կոճապղպեղը մաքրել և տապակել: Այնուհետև ճզմել և ավելացնել ապուրի մեջ:
  • Եփել մարմանդ կրակի վրա շուրջ 5 ժամ, այնուհետև քամել:
  • Առանձին եփել բրինձ կամ վերմիշել և ավելացնել ապուրի մեջ:
  • Ապուրին ավելացնել նաև խաշած և կտրատած տավարի և հավի միսը:
  • Վրայից լցնել թարմ համեմի տերևները և սոխը:

Մատուցել կիտրոնի կտորների և սխտորով ու կծու պղպեղով համեմված քացախի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: