ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համագործակցության կամուրջ Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների միջև

Armenpress

Աշխարհի ավելի քան 50 երկրներում գրասենյակներ ունեցող TAITRA-ն՝ Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը ներկայացուցչություն է բացում Հայաստանում՝ կապելով Հայաստանի և Իսրայելի ՏՏ ոլորտի ընկերություններին: Այս մասին պատմել է հրավիրող կողմ հանդիսացող Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, փոխանցում է Armenpress-ը:

«WCIT-ի շրջանակում Հայաստանում էր նաև TAITRA-ի ղեկավարը Ջեյմս Ուանգը: Եվ մենք դեռ այդ օրերին քննարկեցինք Հայաստանում TAITRA-ի գրասենյակի հնարավոր բացման հարցը: Այն խթանում է ասիական ընկերությունների մուտքը միջազգային շուկաներ և հակառակ ուղղությամբ: Դա նաև համագործակցության հարթակ է բիզնեսի համար: Ընկերությունը, տեսնելով Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների ձեռներեցությունը, նմանություններ է գտել նրանց միջև, և որոշում կայացրել գրասենյակ բացել նաև Հայաստանում, որը կաշխատի հենց երկու ամիս առաջ բացված Իսրայելի գրասենյակի հետ»,-նշել է Եսայանը լրատվամիջոցի հետ զրույցում:

Իսրայելը համարվում է նաև ստարտափերի երկիր, աշխարհում առաջատար դիրք է գրավում ստարտափերի թե քանակով, թե որակով: Հայաստանում ներկայացուցչություն ունենալը հնարավորություն կտա գրասենյակի հետ համագործակցելով ոչ միայն ծանոթանալ իսրայելական ընկերությունների հետ և համատեղ արտադրանք ստեղծել, այլ նաև այն Հայաստանի համար ուղիղ պատուհան կբացի՝ դեպի ասիական շուկա: Հայաստանում ՏՏ ոլորտի այն ընկերությունները, որոնք ունեն նորարական գաղափարներ և ցանկանում են արտադրություն կազմակերպել, այժմ հաճախ ստիպված են լինում իրենք չարչարվել, փնտրել, գտնել ընկերությունների, որոնք դրանով զբաղվում են: Իսկ TAITRA-ի ներկայության պարագայում ընկերությունները կարող են միանգամից դիմել դրան, որն իր բազայից կներկայացնի ընկերություններին: Այսինքն` հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ընձեռվում մի քանի ամսվա աշխատանքը կրճատել, բացի այդ իմանալ, որ վստահելի, որակյալ ընկերության հետ են աշխատելու: ԱՏՁՄ անդամ բոլոր ընկերությունները կունենան այդ հարթակից օգտվելու հնարավորություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: