ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կլիմայական աղետները՝ համաշխարհային տնտեսության համար ամենալուրջ սպառնալիք. Համաշխարհային տնտեսական համաժողով

Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ) կլիմայական աղետները բուսականության տեսակների ոչնչացումը համաշխարհային տնտեսության համար ամենալուրջ սպառնալիքն է անվանել, փոխանցում է DW-ը։

«Ծովի մակարդակը բարձրանում է, իսկ կլիմայի փոփոխության հետ կապված հրդեհները ավելի շատ տարածքներ են զբաղեցնում»,- տնտեսության համար ռիսկերի մասին ամենամյա զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՏՀ նախագահ, Նորվեգիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորգե Բրենդեն։ Զեկույցը կազմված է 750 փորձագետների ևհամաշխարհային տնտեսության մեջ որոշումներ կայացնող անձանց հարցումների հիման վրա։

Զեկույցի համաձայն, առաջին անգամ հինգ խոշորագույն ռիսկերը էկոլոգիական են։ Մասնավորապես, հարցման մեջ նախազգուշացվում է «ունեցվածքի, ենթակառուցվածքի ևկյանքի համար մեծ վնաս ներկայացնող եղանակային արտակարգ երեւույթների մասին», ինչպես նաևտարերային աղետների մասին, որոնք սպասվում են հաջորդ 10 տարվա ընթացքում։ Բացի այդ, նշվում է կենսազանազանության կորստի ևվերգետնյա ու ջրային էկոհամակարգերի քայքայման հնարավորությունը։

Մեկ այլ երկարաժամկետ ռիսկ է համարվում կլիմայի փոփոխություններին և շրջակա միջավայրի համար անտրոպոգեն վնասին հարմարվելու կառավարությունների անընդունակությունը, նշվում է այնտեղ։ Որպես օրինակ են բերվում էկոլոգիական հանցագործությունները, նավթի լցումները և«ռադիոակտիվ աղտոտումները»։

2020թ․ աշխարհի առաջատար քաղաքական գործիչները պետք է համագործակցեն «հասարակության բոլոր ոլորտների հետ»՝ հանուն կոոպերացիայի ստեղծված համակարգի, վստահ է Բրենդեն։ Նրա խոսքերով՝ դա պետք է արվի «ոչ միայն կարճատևշահի համար, այլևծառայի խորը արմատավորված ռիսկերի հաղթահարմանը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: