ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչն է ավելի տեսանելի դարձնում Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, մեր արտաքին քաղաքականության մեջ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս շաբաթ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, ավելի հնչելի և տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ»։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գործող իշխանությունները պահպանում են նախկինների կողմից որդեգրած դիրքորոշումը՝ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: Այս մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ընդգծվում է, որ հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենում Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Ուստի, այստեղ հնարավոր չէ ասել, որ դիրքորոշման կոշտացում է եղել կամ այս հարցում ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումն ավելի տեսանելի է դարձնում Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու մասին հայտարարությունների շեշտադրումներին, ապա այստեղ ևս պետք է նկատել, որ նորություն չկա. Թուրքիայի կողմից Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը, Արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի շրջափակումը մշտապես բարձրաձայնվել է այդ թվում նաև նախկին իշխանությունների կողմից: Ընդ որում, նախկինում մշտապես օգտագործվել են միջազգային բարձր ամբիոնները աշխարհին մեր դիրքորոշումն այս հարցում ներկայացնելու համար: Այնինչ 2018 թվականի սպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ տեսանելի և հնչելի չի դարձրել մեր անվտանգության համար Թուրքիայից բխող մարտահրավերները: Վարչապետն այդ մարտահրավերներին չի անդրադարձել նաև 2019 թվականի ապրիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

Երևի թե ԱԳ նախարարը պետք է հստակեցնի՝ Թուրքիայի  գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, մեր արտաքին քաղաքականությունում ինչի՞ համեմատ է դարձել ավելի տեսանելի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: