ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտգործնախարարը, թքած ունենալով Արցախից եկած պատասխանների վրա, բանակցում է ժառանգություն ստացած փաստաթուղթը. Բեքարյան

Ժնևյան հանդիպումն ուղղակիորեն ի ցույց դրեց բավականին երկար ժամանակահատված տևած այն կեղծիքը, որ որևէ բանակցություն չկա, որ սեղանին փաստաթուղթ չկա, չտալով նույնիսկ մանևրելու հնարավորություն, «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը, փոխանցում է Aysor.am։

«Սեփական հանրության նկատմամբ կա հարգանքի լիակատար բացակայություն։ Որքան շուտ մեր հանրությունը դա կարողանա գիտակցել, այնքան ավելի շուտ կհասկանանք ստեղծված մարտահրավերները և լուծման տարբերակները», - ասաց Բեքարյանը՝ հիշեցնելով վարչապետ Փաշինյանի կապանյան ասուլիսը, որտեղ նա հայտարարել էր, թե արցախյան հարցում ինչ ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից։

Բեքարյանի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարը Ժնևում թքած ունենալով վարչապետի տված հարցման և Արցախից եկած պատասխանների վրա, քննարկում է այն փաստաթուղթը, որն, իբրև թե, ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից։

«Առաջանում է պարզագույն հարց, եթե արտգործնախարարը շրջանցել է իր վարչապետի հրահանգները, մենք դա պետք է տեսնեինք։ Եթե չի շրջանցել՝ լավ, ո՞ւմ համար էիք անում այս թատրոնը և ո՞րն էր դրա նպատակը։ Այսինքն՝ սեփական հանրությանը հիմարացնելու այս գործընթացը տարածում է ստացել և տրանսֆորմացվել միջազգային հանրության վրա և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 անդամ երկրի վրա՞։ Եվ այս հիմարի տեղ դնելու գործընթացում ռիսկերը հաշվող եղե՞լ է»։

Բեքարյանն ասաց՝ չկա որևէ տրամաբանություն այս ընթացքի մեջ. «Բայց անտրամաբանականն էլ այսպես վտանգավոր դարձնելու համար հունար է պետք է ունենալ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: