Արտգործնախարարը, թքած ունենալով Արցախից եկած պատասխանների վրա, բանակցում է ժառանգություն ստացած փաստաթուղթը. Բեքարյան
Ժնևյան հանդիպումն ուղղակիորեն ի ցույց դրեց բավականին երկար ժամանակահատված տևած այն կեղծիքը, որ որևէ բանակցություն չկա, որ սեղանին փաստաթուղթ չկա, չտալով նույնիսկ մանևրելու հնարավորություն, «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը, փոխանցում է Aysor.am-ը։
«Սեփական հանրության նկատմամբ կա հարգանքի լիակատար բացակայություն։ Որքան շուտ մեր հանրությունը դա կարողանա գիտակցել, այնքան ավելի շուտ կհասկանանք ստեղծված մարտահրավերները և լուծման տարբերակները», - ասաց Բեքարյանը՝ հիշեցնելով վարչապետ Փաշինյանի կապանյան ասուլիսը, որտեղ նա հայտարարել էր, թե արցախյան հարցում ինչ ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից։
Բեքարյանի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարը Ժնևում թքած ունենալով վարչապետի տված հարցման և Արցախից եկած պատասխանների վրա, քննարկում է այն փաստաթուղթը, որն, իբրև թե, ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից։
«Առաջանում է պարզագույն հարց, եթե արտգործնախարարը շրջանցել է իր վարչապետի հրահանգները, մենք դա պետք է տեսնեինք։ Եթե չի շրջանցել՝ լավ, ո՞ւմ համար էիք անում այս թատրոնը և ո՞րն էր դրա նպատակը։ Այսինքն՝ սեփական հանրությանը հիմարացնելու այս գործընթացը տարածում է ստացել և տրանսֆորմացվել միջազգային հանրության վրա և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 անդամ երկրի վրա՞։ Եվ այս հիմարի տեղ դնելու գործընթացում ռիսկերը հաշվող եղե՞լ է»։
Բեքարյանն ասաց՝ չկա որևէ տրամաբանություն այս ընթացքի մեջ. «Բայց անտրամաբանականն էլ այսպես վտանգավոր դարձնելու համար հունար է պետք է ունենալ»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ