ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կլինի՞ արդյոք Հայաստանի համար ռուսական գազի սակագնի սահմանում՝ հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների տրամաբանության շրջանակում

Օրերս հայտնի դարձավ, որ «Գազպրոմ» ընկերությունը Բուլղարիայի հետ կնքված նոր պայմանագրի համաձայն, իջեցնում է ռուսական գազի գինն այդ երկրի համար շուրջ 40 տոկոսով: Բուլղարիային վաճառվող ռուսական գազի գնագոյացման վրա միաժամանակ ազդում են մի քանի գործոններ:

Առաջին ամենատեսանելին, թերևս, Եվրահանձնաժողովի անմիջական մասնակցությունն ու ճնշումներն են ռուս-բուլղարական գազային բանակցությունների ընթացքին:  Բանն այն է, որ ռուսական «Գազպրոմը» Եվրահանձնաժողովի նկատմամբ ունի պարտավորությունների  մրցակցային կանոններին հետևելու մասին, ու եվրոպական այդ կառույցը վերջին շրջանում հաճախ է ռուսական ընկերությանը մեղադրել ԵՄ որոշ անդամների նկատմամբ գազի անարդար գին սահմանելու մեջ:

Երկրորդ գործոնը, որ հավանաբար ավելի մեծ ազդեցություն ունի ռուսական զիջողականության վրա, Բուլղարիայի կողմից արդեն այս տարվա վերջին գազի այլընտրանքային աղբյուրների հավանական ներգրավումն է: Մասնավորապես,  Բուլղարիան կարող է գազ ներկրել Ադրբեջանից TAP-ի միջոցով, ինչպես նաև մուտք ունենալ հեղուկ բնական գազի շուկա Հունաստանի միջոցով: Բուլղարիան դիտարկում է նաև Կատարից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից գազի մատակարարման հնարավորությունը:

«Գազպրոմի» կողմից  գնային քաղաքականության վերանայումը կարելի է դիտարկել նաև միջազգային տենդենցների ֆոնին, այդ թվում՝ նավթամթերքի շուկայում գների շարունակական անկման: Սրանով պայմանավորված գազի գների անկումը պետք է դիտարկել շղթայական էֆեկտի ներքո: Այս տրամաբանությամբ է նաև Մոլդովայի համար ռուսական գազի էժանացումը:

Պետք է նշել, որ այս դեպքում իրավիճակը մի փոքր այլ է: Առաջինը Մոլդովայի՝ գազի ներկրման տարատեսակ աղբյուրների առկայությունն է, այդ թվում՝ Եվրոպայից հետադարձ ուղիներով: «Գազպրոմի» համար Մոլդովայի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքումը  մատչելի պայմաններով, բնական գազի սպառման երկարաժամկետ, ամբողջական շուկայի  ձեռքբերում է: Մոլդովայի տեսանկյունից՝ գների կայունացում, քանի որ եթե պայմանագրով (գների տարեկան թարմացումով) մեկ ամբողջ տարվա համար Մոլդովան ունի կայուն գին (173-180 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց), ապա, օրինակ եվրոպական բորսաներից գազ ձեռք բերելու պարագայում գազի գինը տարվա մեջ չորս անգամ, կունենա տատանում: Ճիշտ է ամռան ամիսներին եվրոպական գազի գինը շատ ավելի էժան է, քան ռուսականինը, սակայն ավելի թանկ է ձմռան սեզոնի: Իսկ Մոլդովան գազի պահանջարկի աճ ունենում է հենց ձմռան ամիսներին:

Անկախ գործոնների բազմազանությունից, այսօր համաշխարհային շուկայում ռուսական գազի գնի էժանացման միտում է նկատվում: Սա, անշուշտ, ՌԴ համար գնային մեղմ քաղաքականության կոմպենսացիայի խնդիր է առաջացնում: Իսկ որ ցանկացած հնարավոր ուղղությամբ ՌԴ–ն պատրաստ է դա իրականացնել, կամ առնվազն որևէ կերպ կոմպլեքսավորված չէ, հուշում է գոնե այն փաստը, որ դեռևս 2019-ի վերջին «Գազպրոմը»-ը իր համաքաղաքացիներին զգուշացրել է համաշխարհային գների փոփոխության արդյունքում իրենց համար գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին:

Այս ամենի համատեքստում, իհարկե պետք է հաշվի առնել նաև հայ-ռուսական բանակցությունները: Վերոնշյալ առկա միտումները պարտադիր կերպ չեն հուշում, որ այդ նույն կոմպենսացիայի ներքո մեզ համար սակագների բացասական փոփոխություններն անխուսափելի են: Ի վերջո, տարիներ իր վեր Հայաստանին վաճառվող գազի գինը չի բարձրացել՝  չնայած համաշխարհային շուկայում առկա տենդնենցներից բխող օբյեկտիվ պատճառների առկայության: Եվ դա տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների, դրանց որակական հարթության ներքո:

Այսօր ՀՀ իշխանությունները հայտարարում են հայ-ռուսական աննախադեպ լավ, «փայլուն» հարաբերությունների մասին, ինչպիսիք չեն եղել երբևէ: Եվ սա հուշում է, որ գազի գնի հարցում մենք կարող ենք հանգիստ լինել: Մինչդեռ դրա փոխարեն, ականատեսն ենք բանակցությունների այնպիսի ընթացքի, որտեղ խնդրո առարկան որոշակի ժամկետով գոնե նույն սակագինը պահպանելն է: Բարելավման մասին խոսք չկա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: