ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի շուկայի ուշ վերականգնման իշխանական հույսերը, կարծես թե, տապալվում են

Նավթի շուկայում առաջիկա մի քանի օրերին նոր զարգացումներ են սպասվում: Իրադարձություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն նավթի շուկայի կարգավորումը:

09.04.2020  ՕՊԵԿ+ երկրների հեռավար հանդիպման  այս պահին դրությամբ սահմանված ժամկետն է: Ինչու այս պահի դրությամբ, քանի որ մեկ անգամ արդեն` 06.04-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է:

10.04.2020  G20-ի երկրների էներգետիկայի նախարարների արտակարգ հանդիպում:

11.04.2020  ԱՄՆ սենատորները սաուդյան իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն նավթի համաշխարհային շուկայի կայունացումը:

 

Կողմերի շահագրգռությունը` շուտափույթ կարգավորելու շուկան, ակնհայտ է: Որպես հիմնական դերակատարներ, առանձնացնենք.

ՌԴ:  Սեփական պահուստների հաշվին ունենալով մեծ վստահություն` ՌԴ-ն իրականացրեց մի քաղաքականություն, որից կտուժեր նաև սեփական տնտեսությունը` իր գործողությունների արդյունքում նվազեցնելով նավթի համաշխարհային գները: Փոխարենը ՌԴ-ն շահեց ԱՄՆ կողմից բավական մեծ թափ հավաքած ամերիկյան թերթաքարային նավթաարդյունաբերությանը մեծ հարված հասցնելով, ինչպես նաև` Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման, գուցե նաև միակողմանի, կամ ՌԴ-ին ոչ համաչափ սահմանափակումների հավանականությամբ: Վերջին մասով ազդակները գալիս են սաուդյան իշխանությունների հետ սպասվող բանակցություններին ԱՄՆ կանխատրամադրվածությունից. բանակցություններին կմասնակցեն հանրապետական սենատորներ Քևին Կրամերն ու Դեն Սալիվանին, ովքեր ավելի վաղ առաջարկում էին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սաուդյան Արաբիային, եթե Էր Ռիադը հրաժարվի կրճատել նավթի արդյունահանումը:

ԱՄՆ: Միացյալ Նահանգները, ում կողմից 2000-ականներից թափ առած թերթաքարային նավթային արդյունաբերությունը գրանցում էր հաջողություններ, նավթի էժանացման արդյունքում խիստ վտանգ է զգում իր կողմից հռչակած «թերթաքարային նավթի հեղափոխության» նկատմամբ: Ուստի, պատրաստ է ամեն գնով պայքարել իր համար անհասանելի մրցակցի` խիստ էժան նավթի դեմ: ՌԴ-ի նկատմամբ լծակներ չկան, փոխարենը սաուդյան իշխանությունների նկատմամբ կա ճնշման հնարավորություն` ի դեմս ռազմական օգնության կրճատման, կամ դադարեցման:

Սաուդիան Արաբիա: Երկրի բյուջետային եկամուտների մոտ 75 % ու ՀՆԱ-ի 45 %-ն ապահովվում է նավթի արդյունաբերության կողմից: 22 դոլարի մակարդակի հասած գինը հարված է երկրի ողջ ֆինանսական կայունությանը:

Այս ամենից զատ, նավթի համաշխարհային գների կարգավորիչ հիմնական գործոնն է սկսել ակտիվանալ: Խոսքը համաշխարհային պահանջարկին է վերաբերում, որի շուրջ դրական ազդակները գալիս են Չինաստանի կողմից կորոնավիրուսի հաղթահարման և բնականոն կյանքին հետզհետե վերադարձի մասին լուրերից:

Արդյունքում, գրեթե անխուսափելի է, որ առաջիկա հանդիպումներին նավթի համաշխարհային շուկան կմտնի եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի կարգավորումների դաշտ:

Եթե գնահատականը ճիշտ է, ինչի հավանականությունը վերոնշյալ վերլուծությունից ելնելով, մեծ է, ապա Ռուսաստանի հաշվարկները ճիշտ էին ու երկարաժամկետ: Ինչը ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէ ասել մեր իշխանությունների համար, որոնք գազի սակագնի բանակցությունների բովանդակության մեջ լրիվ չհաշվարկված կերպով մտցրեցին իրավիճակային գործողությունների էլեմենտ` հույսը դնելով նավթի շուկայի դեռ երկար ժամանակ չվերականգնման վրա:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: