ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան մոտ 3500 ընկերություններ մեղադրանք են առաջադրել Թրամփի վարչակազմին՝ չինական ապրանքների հարկերի բարձրացման համար

Ամերիկյան մոտ 3 500 ընկերություն, այդ թվում՝ Tesla, Ford Motor, Target, Walgreen և Home Depot ձեռնարկությունները մեղադրանք են առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ դաշնային իշխանություններն անօրինական կերպով բարձրացրել են չինական ապրանքների մաքսատուրքերը,  հաղորդում է Ամերիկայի Ձայնը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի և ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության դեմ։ 

Հայցի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը խախտել է հարկերի համար ավելի վաղ սահմանված կանոնները և մի շարք ընթացակարգեր սկսել։

ԱՄՆ վարչակազմը, իր հերթին, փաստում է, որ հարկերի բարձրացումն արդարացված է, քանի որ Չինաստանը շարունակում է կողոպտել ամերիկյան մտավոր սեփականությունը և ամերիկյան ընկերություններին չինական շուկայում աշխատելու իրավունքի դիմաց պարտադրում է հասանելիության ապահովում իրենց տեխնոլոգիաներին։ 

Սեպտեմբերին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը եկել է այն եզրահանգմանը, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ առևտրային պատերազմի շրջանակերում չինական ապրանքների հարկերի բարձրացմմամբ խախտել է համաշխարհային առևտրի կանոնները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: