ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից: Այս մասին երեկ հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
Սա նշանակում է, որ ավարտին է հասել 4 տարի տևած վավերացման գործընթացը և ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրը հաստատել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների կառուցման իրավական հիմք:
Այլ իրականության պարագայում սա կլիներ շատ կարևոր լուր՝ խորհրդանշող Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների նոր մակարդակ:
Մինչ այս պահը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը 1999թ-ից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն էր: Դրան փոխարինելու պետք է գար Ասոցացման համաձայնագիրը, որը սակայն չհաջողվեց ստորագրել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո և 2015-ից 2017թթ երկար ու բարդ բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Կարևոր է, որ փաստաթուղթը քաղաքական մասով գրեթե կրկնում է Ասոցացման համաձայնագրի պարունակությունը, հիմնական տարբերությունները տնտեսական ոլորտին են առնչվում՝ պայմանավորված ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններով:
2017-ին այս համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանն ապացուցեց, որ հավատարիմ է եվրոպական արժեքներին, մտադիր է խորացնել և ընդլայնել ԵՄ աջակցությամբ բարեփոխումները, զարգացնել ԵՄ հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Սա, առաջին հերթին, քաղաքական կարևոր փաստաթուղթ էր՝ ցույց տվող, որ Հայաստանին հաջողվել է մեկտեղել եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն վեկտորները՝ տարածաշրջանում չառաջացնելով բախումներ և լարվածություն: Դա նշվեց և բարձր գնահատականի արժանացավ թե՛ եվրոպական, թե՛ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Եվրախորհրդարանի կողմից վավերացումից հետո 2018թ. մարտի 1-ից համաձայնագիրն արդեն իսկ 80 տոկոսով գործում էր՝ այն դրույթների շրջանակներում, որոնք վերաբերում էին եվրոպական ինստիտուտների, բայց ոչ եվրոպական երկրների հետ հարաբերություններին: Մարտի 1-ից համաձայնագիրը կգործի արդեն ողջ ծավալով:
Այսօր, սակայն, դժվար է ակնկալել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը դրական փոփոխություններ է բերելու, կամ փոխելու է Հայաստանի ընկալումը եվրոպական գործընկերների աչքերում: Պատճառը մեկն է՝ Հայաստանի գործող իշխանության «0-ից կառուցած» արտաքին քաղաքականությունը, իսկ ավելի ճիշտ՝ ձախողած արտաքին քաղաքականությունը բոլոր, այդ թվում՝ եվրոպական ուղղությամբ:
2018-ի մայիսից սկսած Հայաստանը փոխեց Եվրամիության հետ երկխոսության բնույթը՝ արժեքների փոխարեն առաջ մղվեցին բացառապես շահերը: Ակնկալիքները Եվրամիությունից երկուսն էին՝ լռություն Հայաստանում տեղի ունեցող ոչ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ և ֆինանսական հոսքեր դեպի Հայաստան: Բավական է հիշել միայն Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած առաջին այցից հետո լրագրողների հետ հարցուպատասխանը, որտեղ նա բողոքում էր, որ ԵՄ-ն այնքան քիչ գումար է առաջարկել, որ ինքն ասել է թե «եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի»:
Բրյուսելում ընդունել են Փաշինյանի կողմից թելադրվող խաղի կանոնները՝ լռում են և որոշակի ֆինանսական հոսքեր ապահովում (բնականաբար՝ ոչ Փաշինյանի պատկերացրած ծավալների, քանի որ մեծ ֆինանսավորում կարելի է ստանալ միայն իրական բարեփոխումների կամ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության պարագայում): Իսկ հետևանքը եվրոպական կառույցներում ադրբեջանական դիրքերի ամրապնդումն է, ԵՄ չեզոքությունը Հայաստանի համար կարևոր հարցերում՝ նույնիսկ Արցախի դեմ պատերազմի սանձազերծմնան և ռազմական հանցագործությունների դեպքում, Արևելյան գործընկերության երկրների դասակարգման մեջ Հայաստանին Բելառուսին և Ադրբեջանին հավասարեցնելը և այլն:
Մեկ բան ակնհայտ է, Հայաստանն այսօր կորցրել է այն բոլոր քաղաքական դիվիդենտները, որ ձեռք էր բերել 2017-ին համաձայնագրի կնքմամբ և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից ոչինչ չի փոխում ներկա պայմաններում:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ