Տարբեր ժողովուրդների ամանորյա մենյուն

Հայաստանում տոնական սեղանն Ամանորի տոնակատարության արարողակարգի հիմնական տարրն է: Հայկական Ամանորի սեղանի խորհրդանիշն ու հիմնական ատրիբուտը խոզի բուդն է, տոնական սեղանն անհնար է պատկերացնել նաև առանց խաղողի տերևներով ավանդական տոլմայի, նրբաբլիթների և թե՛ ազգային, թե՛ օտար ծագում ունեցող տարբեր աղցանների ու այլ ուտեստների:
Տոնական սեղանի նման առատություն կարելի է երևի թե տամեսնել միայն իտալացիների մոտ, որոնք, ի դեպ, իրենց խառնվածքով բավականին մոտ են հայերին: Այսպես, իտալական տոնական սեղանն անհնար է պատկերացնել առանց ավանդական իտալական Կոտեկինո երշիկի, որը պատրաստվում է բացառապես Նոր տարուն: Այս ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է յուղոտ խոզի երշիկ, տանձ, կանաչ սոխ և գիհու պտուղներ: Այս ամենը խառնում են իրար և ստացված զանգվածին ավելացնում իտալական խոտաբույսեր, շագանակագույն շաքար, վանիլ և կարմիր գինու քացախ: Իտալացիների սեղանից անպակաս մյուս ճաշատեսակը Ժանբոնյեն է, որն իրենից ներկայացնում է մսով լցոնված խոզի տոտիկ: Տոնական սեղանին մատուցվում են նաև տապակած ծովամթերքներ և իհարկե՝ պաստա:
Սակայն եվրոպական շատ երկրներում այդքան էլ բծախնդիր չեն ամանորյա սեղանի հարցում: Այսպես, հոլանդացիներն ամանորյա սեղանին մատուցում են գինում մեջ տապակած նապաստակի միս, որին ավելացնում են սոխ, սալ, թթվասեր և կանաչի: Դանիացիները տոնական սեղանին մատուցում են խնձորով, սալորաչրով և չամիչով լցոնած բադ: Տոնական ուտեստին ավելացնում են կոնյակ կամ լորամրգի դոնդող: Անգլիացիների տոնական սեղանի անբաժան մասն է պլում-պուդինգը, որը պատրաստվում է ցորենի չորացած հացից, չամիչի տարբեր տեսակներից, կեռասից, խնձորից, նուշից և չորամրգերից: Այս ամենին ավելացնում են կիտրոն, նարինջ, իմբիր, անիսոն, դարչին և մեխակ: Մատուցելիս վրան ավելացվում է ռոմ կամ լիկյոր և վառվող վիճակում մատուցվում հյուրերին: Այս ուտեստը պատրաստվում է տոնից մեկ ամիս առաջ:
Ֆրանսիացիներն ամանորյա սեղանին նախընտրում են սագի լյարդից պաշտետ (Ֆուագրա), հնդկահավ, պանրի տեսականի և իհարկե շոմպայն: Գերմանացիների տոնական սեղանին դուք կարող եք համտեսել սաղմոն՝ պատրաստված սերուցքով` սպանախի և կիտրոնի կեղևի հետ, կծու մանանեխով անուշաբույր կարտոֆիլ և տապակած կարպ: Տոնական սեղանի որպես աղանդեր մատուցվում է ընկույզով կարկանդակ կամ մարցեպանով տորթ:
Բուլղարացիները չեն պատկերացնում իրենց ամանորյա սեղանն առանց մուսակիի, որը պատրաստվում է մսից և տարբեր բանջարեղեններից: Բոլոր բաղադրիչները պատրաստվում են միասին միաժամանակ: Մուսակին, ինչպես բալկանյան յուրաքանչյուր ուտեստ, զարդարում են խոտաբույսերի և համեմունքների հոտավետ փնջով: Որոշ բուլղարացիներ պատրաստի մուսակիին ավելացնում են նաև թթվասեր:
Սկանդինավյան երկրների ամանորյա սեղանն անհնար է պատկերացնել առանց ձկան: Այդ օրը սկանդինավցիները պատրաստում են սաղմոնի ապուր՝ բանջարեղեններով, կանաչիով, սերուցքով և չորահացով: Սակայն սրանով սկանդինավցիների տոնական ճաշացանկը չի սահմանափակվում: Մատուցվում է նաև տապակած միս և կարտոֆիլի խյուս:
Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության խորհրդանիշ: Բացի այդ, լեհերի տոնական սեղանն անհնար է պատկերացնել նաև առանց սունկի ապուրի կամ բորշի, սալորաչրով գարու շիլայի և շոկոլադե տորթի:
Մեքսիկացիներն Ամանորին նախընտրում են հրաժարվել բուրիտոսից և տոնական սեղանին մատուցում են տապակած գոճի՝ բրնձով, քաղցր պղպեղով և սև լոբով: Իսկ ալկոհոլային ըմպելիքներից իհարկե նախընտրում են տեկիլան: Որպես աղանդեր մատուցվում են եգիպտացորենի ալյուրից պատրաստված բլիթներ:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ տոնական սեղանի հիմնական ուտեստն ավանդական լցոնած հնդկահավն է, Ավստրիայում, Հունգարիայում և նախկին Հարավսլավիայի երկրներում տոնական սեղանին գերադասում են թռչնամիս չունենալ: Այս երկրների բնակչությունը սնահավատորեն է մոտենում սեղանին հնդկահավ, բադ կամ սագ ունենալուն՝ կարծելով, որ նրանց հետ կթռչի նաև տան երջանկությունը:
Սնահավատության հարցում իսպանացիները և պորտուգալացիներն ավելի լավատես են: Ուղիղ կեսգիշերին, ժամացույցի զանգերի ուղեկցությամբ նրանք ուտում են 12 հատիկ խաղող, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում են տարվա մեկ ամիսը, և ամեն հատիկն ուտելիս երազանք են պահում:
Ամանորյա մենյուին բավականին լրջորեն են մոտենում ճապոնացիները: Ծագող արևի երկրում ամանորյա սեղանին մատուցում են հնդկաձավարի արիշտա, որը խորհրդանշում է երկարակեցությունը: Որպեսզի հույրերը նոր տարուն առողջ լինել, նրանց Ճապոնիայում հյուրասիրում են սև սոյայի սերմերից պատրաստված աղանդեր: Իսկ ամբողջ տարին հաջողակ և երջանիկ լինելու համար ճաշացանկում ընդգրկված է շագանակներից և քաղցր կարտոֆիլից պատրաստված խյուս:
-
05:35
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Սիրիայի հավաքականին
-
23:12
Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է կանգնած. Չավուշօղլու
-
21:47
G7-ի երկրները հունիսի 28-ին կհայտարարեն ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին (Reuters)
-
20:49
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
18:44
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
-
15:55
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
10:07
Այսօր Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնն է
-
09:46
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին
-
01:02
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը
-
00:27
Դվինի հայ-իտալական հնագիտական արշավախումբն սկսել է Դվինի շրջակայքի հետախուզական աշխատանքները
-
23:11
Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու դեպքում Մոլդովային սպառնացող հետևանքների մասին
-
23:05
Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին
-
22:46
Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» համալիրները. Պուտին
-
22:05
Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը
-
21:13
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն
-
19:09
Հայկական կողմը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատման պատրաստակամությունը. Վահան Հունանյան
-
17:43
Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
-
16:04
Թուրքիայի իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել դեպի Լիբանան չվերթերի իրականացման հնարավորություն
-
15:36
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:05
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. Արցախի ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
07:11
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
15:21
Իրանական հյուպատոսություն Սյունիքում. նոր հնարավորություններ Հայաստանի համար
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
18:29
Ղազախստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
12:21
Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
19:00
Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար
-
09:52
Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0,51 կմ/ժ