Ամանորի գիշերը ՀՀ օրնհերգը չհեռարձակելու համար վարչական վարույթ չի հարուցվի

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում օրեր շարունակ քննարկումների առիթ էր հանդիսացել Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը չհեռարձակելու հարցը:
Միաժամանակ նշելով, որ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից թվով 8 հեռուստաընկերություններում («Արմենիա», «Արմնյուզ», «Ա-TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Նոր Հայաստան», «5-րդ ալիք», «Շանթ») իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից չի հեռարձակվել, որով խախտվել է օրենքի պահանջը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի (Հոդված 4, 1-ին կետ, գ)ենթակետ) Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից անկախ սեփականության ձևից՝ Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև այն փաստը, թե համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 60-րդ հոդվածի՝ իրավախախտման համար ինչ տուգանք է կիրառվում, սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո Հայաստանի Հանրապետության օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ:
Արդյունքում ստացվում է, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե որ օրենքով սահմանված կարգով և որ մարմինն է լիազորված այն կատարելու նշված չէ, այսինքն առկա է օրենսդրական անորոշություն:
Քննարկելով առկա բոլոր փաստերը Հանձնաժողովն արձանագրել է, որ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ Հանձնաժողովն իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ:
Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ հոդվածով, 44-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով:
-
00:22
Ամուսնությունների թիվը նվազել է, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է. ՀՀ դեմոգրաֆիական իրավիճակը
-
23:11
Դատարանը մերժել է Սաակաշվիլիին բանտից ազատ արձակելու միջնորդությունը
-
22:51
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը նվազում է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
-
22:28
Խորվաթիայի ԱԳ նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան
-
21:54
Քննարկվում է երկրաշարժից տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
-
21:04
Արցախում փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը
-
20:30
Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ. Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
-
20:29
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
-
19:05
Միրզոյանը Յոհան Վադեֆուլի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
-
18:44
ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը
-
18:25
Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ
-
18:15
Թուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիա
-
18:08
Երկրաշարժի հետևանքով Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության ներկայացուցիչները չեն տուժել
-
17:53
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին
-
17:43
Մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը. Արցախի պետնախարար
-
17:13
Արցախի ԱԺ-ն խստորեն դատապարտել է Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը
-
17:07
Իսրայելում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին
-
16:38
ԱԳՆ-ում կգործի թեժ գիծ երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկության մասով
-
16:18
Սպասվում է ձյուն, բուք, մառախուղ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:54
Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
17:31
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
-
18:08
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ ՀՀ ԱԳ նախարար
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
19:20
«Միքելանջելոն բալետում». հայուհի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 1,03 կմ/ժ