ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ-ն հայտնել Է կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու միջոցը

Համաշխարհային հանրակցությունը պետք Է միավորի ջանքերը, որպեսզի մինչև 2022 թվականի կեսերը հասնի բնակչության 70 տոկոսի պատվաստման և հաղթահարի համավարակը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել Է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, կառավարությունները պետք Է շարունակեն առողջապահության ոլորտում սոցիալական միջոցներ ձեռնարկել վիրուսի շտամներն ուսումնասիրելու ուղղությամբ: Քաղաքացիներին նա հորդորել Է դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը և խուսափել մարդկանց կուտակումներից: ԱՀԿ-ում նաև անհրաժեշտ են համարում անվտանգության ապահովման ավելի հուսալի համակարգեր ստեղծել առողջապահության բնագավառում և ֆինանսավորել առաջնային բուժա-սանիտարական օգնության համակարգը: Կազմակերպության տեղեկատվության համաձայն, աշխարհում COVID-19-ով հիվանդների թիվը գերազանցել Է 276 միլիոնը, մահացել Է 5,3 միլիոն մարդ:

Պատվաստումն ամենահուսալի միջոցն Է մնում կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Ռուսաստանի առողջապահության նախարարությունում նշել են, որ պատվաստում ստացածների շրջանում ախտահարվածների թիվը չի գերազանցում չորս տոկոսը: Այժմ պատվաստանյութի մեկ չափաբաժին Է ստացել ավելի քան 77,8 միլիոն պացիենտ, լիովին պատվաստվել Է 73,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: