ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.14 դրամ +0,14 EUR - 415.64 դրամ +0,64 RUB - 6.71 դրամ +0,71 GBP - 493.05 դրամ +0,05
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր և ՊՆ N զորամաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն և առողջություն։ «Պարոնայք սպաներ, սերժանտներ, շարքայիններ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծնունդի առիթով: Մաղթում եմ ձեզ պատվով և անփորձանք ծառայություն: Խնդրում եմ ձեր ընտանիքի անդամներին փոխանցել շնորհավորանքներ` իմ և կառավարության անունից ու մաղթել լավագույնը 2022 թվականին: Բարով ծառայեք և բարով վերադառնաք ձեր տներ ու ձեր օջախներ», - նշել է վարչապետը և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նիկոլ Փաշինյանն Ամանորի նախաշեմին զինծառայողների հետ մասնակցել է տոնական ընթրիքի:

28658_b.jpg (1670×1113)

28655_b.jpg (1670×1113)

28641_b.jpg (1670×1113)

28638_b.jpg (1670×1113)

28631_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 1,03 կմ/ժ
30 C°
 
34°  21° 
09.08.2022
35°  21° 
10.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: