ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 603,88 դրամ ԱՐԾԱԹ - 375,5 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 353,04 դրամ

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ կայցելեն Դոնբասի շփման գիծ

Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:  «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ:

Լե Դրիանի խոսքով՝ ուղևորությունն Ուկրաինա նախատեսված է «մոտ օրերս»:  Նախարարի շրջապատից պարզաբանել են, որ այն պետք է տեղի ունենա փետրվարից ոչ ուշ։

«Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,-հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Աննալենա Բուրբոքը հունվարի 17-ին Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Հաջորդ օրը նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
26.01.2022
17°  30° 
27.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։