ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանալու․ Մհեր Գրիգորյան

Անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանալու։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Այս պահին կարող եմ միայն վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու»-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, ուղղակի կա մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականին: Գրիգորյանը հայտնեց՝ բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով։
Փոխվարչապետը նշեց, որ գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչից, որոնցից ամենակարևորը սահմանում գինն է:
Ինչ վերաբերում է բիզնեսի համար գազի սակագնի հարցին, ապա նա խորհուրդ տվեց սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ նոր կխոսեն:
«Կարծում եմ՝ այքան մեծ է սահմանին ու աշխարհում գազի գնի տարբերությունը, որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար: Այնուամենայնիվ, գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողները։ Բոլորի համար գազի գինը թանկացել է ու կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ Հայաստանում բիզնեսների համար»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 1,54 կմ/ժ
16 C°
 
29°  15° 
29.05.2022
28°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: