ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը ռադարներ եւ զենիթային կայանքներ Է խոցել Սիրիայում

Փետրվարի լույս 9-ի գիշերն իսրայելացի զինվորականները ռադարներ եւ զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել Է Իսրայելի օդային տարածքում, , հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը: «Այն բանից հետո, երբ Սիրիայից արձակված զենիթային հրթիռը պայթել Է (Իսրայելի տարածքի) օդում, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ Է հասցրել զենիթային կայանքներին Սիրիայում:

Թիրախների թվում են սիրիական ռադարը եւ զենիթային մարտկոցները, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուղղությամբ»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունում նշել են, որ փետրվարի 9-ի գիշերը «Սիրիայի տարածքից արձակվել Է զենիթային հրթիռ, որը պայթել Է Իսրայելի օդային տարածքում»:

Զինվորականների հայտարարության համաձայն՝ «(զենիթային հրթիռի) կալանում չի կատարվել»: «Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելի օդային տարածությունը եւ անվտանգությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում: Ինչպես փետրվարի 9-ին հայտնել Է SANA գործակալությունը, առնվազն մեկ սիրիացի զինծառայող Է զոհվել եւ եւս հինգը  ՝ վիրավորվել Դամասկոսի վրա իսրայելական օդային հարվածների հետեւանքով: Գործակալության տվյալներով՝ ի պատասխան գրոհի Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել օդային թիրախների վրա մայրաքաղաքի երկնքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: