ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, Քրիստիննե Գրիգորյանը ողջունելով պատվիրակության անդամներին՝ ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման պահից ի վեր առաջին պաշտոնական հանդիպումը ԵԽ երևանյան գրասենյակի գործընկերների հետ տարիների ընթացքում ձևավորված բարձր համագործակցության ևս մեկ հավաստում է։

Մարտինա Շմիդտն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՄԻՊ գրասենյակն առանցքային գործընկեր է հանդիսանում ԵԽ կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամների հետ քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրեր, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, քրեական և քրեադատավարական օրենսգրքերի ընդունմանը և իրավակիրառ պրակտիկայում դրանց մոնիտորինգին, բիոէթիկայի, բուժաշխատողների էթիկայի կանոններին և մի շարք այլ հարցերի։ Քննարկվել են նաև առաջիկա ծրագրերի հնարավորություններ, ներառյալ միտված պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է անվտանգության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված մոտեցումները և դրանց հետամուտ լինելու կարևորությունը, անդրադարձել է այլ առաջնահերթությունների, ինչպիսիք են պայքարը ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման, խտրականության դեմ պայքարում համալիր գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին։

Քրիստիննե Գրիգորյանը կառույցի առաջնահերթությունների ցանկում նշել է նաև Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման նպատակը, որն ըստ նրա, երկրում մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ վիճակի երաշխավորման գրավական է:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշված ոլորտներում առկա համագործակցությունը խորացնելու և նոր ուղղություններով համագործակցություն ծավալելու պատրաստակամություն են հայտնել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: