ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները. ի՞նչ վտանգներ են դրանք պարունակում

Այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն Ադրբեջանի կողմից առաջ քաշված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկն է՝ 5 սկզբունքներով: Դրանք Բաքուն անվանում է սկզբունքներ՝ փորձելով ընկալման մեջ կապ ստեղծել շուրջ 30 տարի ԵԱՀԿ  ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունների հիմքում դրված սկզբունքների, կամ այլ կերպ ասած «Մադրիդյան սկզբունքների» հետ: Այսինքն, փորձում է և փորձելու է ընկալման մեջ Մադրիդյան սկզբունքները փոխարինել Բաքվի սկզբունքներով:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն անդրադարձել է այդ առաջարկների բովանդակությանը ու Ադրբեջանի նպատակներին:

Այս 5 սկզբունքներում Ադրբեջանն ամփոփել է պատերազմից հետո իր կողմից առաջ քաշված պահանջները՝ միակողմանի և առավելապաշտական, Հայաստանի ու Արցախի շահերը հաշվի չառնող: Դրանք այժմ Բաքուն փորձում է դնել նոր բանակցային գործընթացի հիմքում և դրանով փակել Արցախյան հիմնախնդրի էջը: Սակայն դա անում է բավական նուրբ բառակազմի ու թաքնված ուղերձների տեսքով՝ երևի թե նպատակ հետապնդելով կանխել հայ հասարակության բուռն հակազդեցությունը:

 Մանրամասները տեսանյութում՝

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: