ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ում առաջարկել են օտարերկրյա ակտիվների վաճառքի հարկ մտցնել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պետք է ստեղծեն գլոբալ վտանգներից պաշտպանության սեփական համակարգ, որը կներառի ոչ ռեզիդենտների կողմից ակտիվների վաճառքի հարկ, որի տոկոսադրույքը կախված կլինի դրանց տնօրինման ժամկետից, ՌԻԱ Նովոստիի հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազևը։

Միջազգային բազմաթիվ խոշոր ընկերություններ հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը կամ հեռանում են Ռուսաստանից՝ երկրի դեմ լայնածավալ պատժամիջոցներ մտցնելուց հետո։ Ընդ որում՝ դրանց մի մասը ցանկություն է հայտնել ժամանակի ընթացքում վերսկսել գործունեությունը  Ռուսաստանում, մի մասն էլ պետությունում իրենց ակտիվների նոր սեփականատերեր է փնտրում։

Բացի այդ, նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ի երկրները պետք է հնարավորություն ունենան սահմանափակումներ մտցնել կապիտալի անդրսահմանային շարժի հարցում՝ սպառնալիք ներկայացնող գործառնությունների դեպքում։ Գլազևը նաև նշել է, որ ԵՏՄ-ի ընդհանուր շուկան թույլ է տալիս զգալիորեն չեզոքացնել պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա։ «Վաշինգտոնը սպառնում է ընդլայնել դրանք՝ մեր այն գործընկերների ձեռնարկություններն ընդգրկելով, որոնք ակտիվորեն համագործակցում են ռուսականների հետ, մեզ հետ կոոպերացիոն կապեր են պահպանում»,- ասել է նա։

Բայց դա, նախարարի խոսքով, ոչ մի կերպ չի կանգնեցնի միության երկրների ինտեգրումը, ընդհակառակը, կխթանի կոոպերացման ծրագրերի իրականացմանը, ներմուծման փոխարինմանը, կնպաստի ազգային արժույթներով առևտրի իրականացմանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: