ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՏՀ Խորհուրդը ԵԱՏՄ միասնական շուկայի՝ սոցիալապես նշանակալի ապրանքներով հագեցման միջոցառումների փաթեթ է ընդունել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկան սոցիալապես նշանակալի ապրանքներով հագեցմանն ուղղված միջոցառումների լրացուցիչ փաթեթ է ընդունել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը զրոյացնել 938 ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, իսկ առանձին ապրանքատեսակների համար զրոյացման որոշումը կկայացվի ԵՏՀ Կոլեգիայի կողմից մոտ ապագայում։ Այս միջոցները թույլ կտան ապահովել ապրանքների անխափան մատակարարումը [Եվրասիական տնտեսական] միության ներքին շուկա»,- ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչևը։

ԵՏՀ Խորհուրդը նաև որոշել է կրճատել արտոնյալ ապրանքների մաքսային հսկողության ժամկետը և պարզեցնել ներմուծվող ապրանքների ծագման հաստատման ընթացակարգը՝ դրանց ծագման երկրի որոշման ոչ արտոնյալ կանոնների շրջանակում, ասվում է մամուլի հաղորդագրությունում։ ԵԱՏՄ երկրները նաև համաձայնություն են ձեռք բերել պարզեցված ազգային կանոններով ավտոմեքենաների արտադրության հնարավորության վերաբերյալ։ ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգից համապատասխան բացառությունները կգործեն մինչև 2023 թ. փետրվարի 1-ը, հայտնել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: