ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էնդրյու Շոֆերը Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է. ԱՄՆ դեսպանատուն

Էնդրյու Շոֆերը ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է, «Ազատության»  գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատնից:

«Այդ պաշտոնում նրա պարտականությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթներ կատարելը և ղեկավարելն ԱՄՆ պատվիրակությունը` Ժնևի միջազգային քննարկումներում վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ», - ասված է դեսպանատան պատասխանի մեջ:

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանմանը», - հավելել են ԱՄՆ դեսպանատնից:

Էնդրյու Շոֆերը այս շաբաթասկզբին Երևանում հանդիպումներ էր ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը, սակայն, դժվարացել էր հայտնել, թե ինչ կարգավիճակով է Էնդրյու Շոֆերն այցելում տարածաշրջան:

Նեդ Փրայսին ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել էր Էնդրյու Շոֆերի կարգավիճակի մասին: Հարցման պատճառը Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի թվիթերյան էջի ապրիլի 18-ի գրառումն էր Շոֆերի տարածաշրջան այցի մասին, որում նա ներկայացված է որպես «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»:

«Ազատության» հարցին` ԱՄՆ-ը հնարավոր համարո՞ւմ է Մինսկի խմբի հետագա գործունեությունը Ռուսաստանի հետ ներկայիս լարված իրավիճակում, Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է, որ իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ անմիջականորեն, ուղիղ ներգրավվելու ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով: Ինչպես նաև նշել է, որ երկու կողմերի պարտավորությունն ու ճկունությունը, երկկողմանի ուղղակի համագործակցությունը առանցքային են տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար:

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», - ասված է դեսպանատան գրավոր պատասխանի մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    17 C°
     
    21°  14° 
    11.05.2024
    24°  12° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: