ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ. ՀՀ ԱԽ քարտուղար

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանն օրերս հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ. հանդիպումից առաջ Գրիգորյանն ասել էր՝ եթե կարողանան բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող են նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպումը։

Aysor.am-ն այսօր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է անցել հանդիպումն ու հնարավո՞ր է առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում։ ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց, թե դեռ շարունակում են քննարկումները։

«Քննարկումները, երբ ինչ-որ փուլի հասնեն ու նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի», - ասաց Գրիգորյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    19°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: