ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի ափին

Al Jazeera

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել է վերքերի հետևանքով, որն ստացել է Հորդանան գետի Արևմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հաղորդում են մերձավորարևելյան ԶԼՄ-ները:

Նրանց տեղեկատվության համաձայն, 51-ամյա լրագրողուհին, որը մի քանի տասնամյակ զբաղվում էր մերձավորարևելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել է մայիսի 11-ի առավոտյան, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Նշվում է, որ Աբու Ակլեն եղել է սաղավարտով և զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:

Վիրավորվել է ևս մեկ լրագրող. նա գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է կայուն: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Պաղեստինի իշխանություններին, հաղորդել է, որ լրագրողուհուն կրակել են իսրայելական ուժերը՝ Ջենին քաղաքի շրջանում:

Հեռուստաալիքի ղեկավարությունը և նրա գործընկերները ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին՝ նշելով նրա «պրոֆեսիոնալիզմն ու տոկունությունը»: Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Ռան Կոհավն իսրայելական «Կան» ռադիոկայանին հայտարարել է, որ չի կարծում, թե իսրայելական ուժերն են գնդակահարել Աբու Ակլեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: