ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակոբ Արշակյանը «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգը

Շեյխ Սագեր Ալ Քասիմի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus  փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում է Դուբայում անցկացվող «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։

«Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում նշել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը «Future Innovatiin Summit 2022» կոնֆերանսի մասնակիցներին հրավիրել է սեպտեմբերի 5-10-ը մասնակցելու Երևանում անցկացվող ամենահայտնի գիտական ` Starmus VI կոնֆերանսին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0 կմ/ժ
    9 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: