Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացնում է համակարգային վանդալիզմ. Գիտաժողով՝ Վիեննայում

Վիեննայում տեղի ունեցավ «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողովը:
Մայիսի 13-14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն Վիեննայի պատմական արվեստների թանգարանում նախաձեռնեց «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը և պահպանման հիմնախնդիրներին առնչվող հարցերն էին։
Գիտաժողովը բացվեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեի ղեկավար դոկտոր Յասմին Դում-Թրագուտի խոսքով։ Նորին Սրբության օրհնության և ողջույնի խոսքը ընթերցեց Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև Ավտրիաայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիար Արմեն Պապիկյանը։
Այնուհետև զեկույցներով հանդես եկան ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Միջազգային և հայ բանախոսներն ընդգծեցին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեական մշակույթի ոչնչացման և աղճատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնք վկայում են հայկական հոգևոր ժառանգության հետքի վերացման ադրբեջանական պետական քաղաքականության մասին։ Ադրբեջանական պետության այս հանցավոր քաղաքականության վկայությունները ներկայացվեցին փաստագրական նյութերի տեսքով՝ արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ և այլն։ Այս ամենն անհերքելի հիմք է տալիս պնդելու, որ հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվում է համակարգային վանդալիզմ և միջազգայնորեն պահանջելու այս հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը՝ ի պաշտպանություն Արցախում համաշխարհային մշակույթի քրիստոնեական ժառանգության։
Բանախոսները ներկայացրեցին միջազգային իրավունքի գործիքակազմերի գործարկման միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության տարբեր նախաձեռնություններ, որոնք կարող են օրինակելի լինել Արցախի պարագայում։ Մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021թ․ դեկտեմբերին կայացրած վճռին, համաձայն որի, Ադրբեջանը պարտավորվում է հրաժարվել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման իր քաղաքականությունից։
Բանախոսները ներկայացրեցին նաև հոգևոր ժառանգության պահպանմանն ու խնդիրների վեր հանմանն ուղղված միջազգային և հայկական նախաձեռնություններ։ «Միջազգային Կապույտ վահանի» հիմնադիր նախագահ Կառլ Հաբսբուրգը, որպես միջոցառման համակազմակերպիչ, անթաքույց քննադատական գնահատական տվեց ադրբեջանական գործողություններին՝ կարևորելով հայ մշակութային գործիչների, ինչպես նաև բանակի ներկայացուցիչների շրջանում մշակութային ժառանգության պահպանման հմտությունների և միջազգային փորձի փոխանցումն ու կիրառումը։ Վերջինս արձանագրեց, որ ընթացքի մեջ է Հայաստանում «Կապույտ վահանի» ազգային կոմիտեի կազմավորումն ու պաշտոնական գրանցումը, ինչը հնարավորություն կընձեռի միջազգային կառույցին ռազմական գործողությունների և աղետների պայմաններում վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործունեություն ծավալել տարածաշրջանում։
Բանախոսների թվում էին նաև Հայաստանից ժամանած չորս մասնակից՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը, «Մշակութային ժառանգության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Անի Ավագյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջազգային կապերի ավագ մասնագետ Սոնա Բալոյանը և վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, ով հանդես եկավ «Մշակութային հակամարտություն» վավերագրական ֆիլմի ներկայացմամբ:
Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվեց նաև Վիեննայի Մխիթարյան Միաբանության գրադարանում պահվող՝ Արցախում տարբեր ժամանակներում ստեղծված ձեռագիր ու տպագիր մատյանների և ուշագրավ այլ նյութերի ցուցահանդես։
-
14:20
Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. ՀՀ պաշտպանության նախարար
-
13:33
Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան. Բունդեսթագի փոխնախագահ
-
13:12
Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամադ Բարկինդոն
-
12:38
Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան
-
12:04
Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Իսրայելի վարչապետ
-
11:17
Քիսինջերը հայտնել է, որ ԱՄՆ-ին և աշխարհին ավելի ականավոր քաղաքական առաջնորդներ են անհրաժեշտ
-
11:15
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
-
10:37
Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
-
10:01
ԱՄՆ-ն կոչ է արել հեռացնել Ռուսաստանի սպորտային ֆեդերացիաներին միջազգային կազմակերպություններից
-
09:25
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
23:53
«Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ
-
22:45
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ
-
22:07
Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հացահատիկային միջանցքի ստեղծման շուրջ
-
21:30
Որքանո՞վ է հայ-թուրքական գործընթացն «առանց նախապայմանների»
-
20:14
ՆԱՏՕ-ն հուսով է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունների վավերացումը մեկ տարուց ավելի քիչ կտևի
-
18:43
Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները
-
18:04
Հայ-թուրքական գործընթաց. ո՞ւմ է տնտեսապես ավելի շահավետ
-
17:01
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել
-
16:00
Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ
-
15:49
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. Վերաքննիչը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,09 կմ/ժ
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,09 կմ/ժ
29 C°
32° 19°
07.07.2022
33° 20°
08.07.2022
Հարցում