ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը խնդրել է ԱՄՆ Կոնգրեսին հաստատել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հարցում է ուղարկել ԱՄՆ օրենսդիրներին՝ հաստատելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու վերաբերյալ։  Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հինգշաբթի օրը հրապարակված ծանուցագրերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ես զեկույց եմ ուղարկում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի Հանրապետության անդամակցության մասին <...>»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Նմանատիպ փաստաթուղթ է ուղարկվել նաև Շվեդիայի վերաբերյալ։

Չորեքշաբթի Բայդենը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Սենատի ղեկավարությանը նրանց պատրաստակամության համար՝ որքան հնարավոր է շուտ վավերացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Հյուսիսատլանտյան դաշինքին նոր երկրների միանալու համար պահանջվում է, մասնավորապես, ստանալ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի հավանությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: