ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կան մտահոգություններ, տեսել ենք տեսանյութեր ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ. Լին Թրեյսի

Aravot

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Հայաստանի ոստիկանական համակարգում բարեփոխումների համատեքստում անդրադարձավ ոստիկանության գործողություններին բողոքի ակցիաների ընթացքում: Ինչպես հայտնում է Արմենպրես-ը այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում Թրեյսին նշել է, որ կան մտահոգություններ, տեսել են տեսանյութեր ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ:

Դեսպանն ընդգծեց, որ այդ ամենը պետք է քննվի, հաշվետվողականություն պետք է լինի այդ հարցերի շուրջ:

«Ես նկատել եմ, որ կառավարության կողմից այս դրվագները հետաքննելու, քննություն իրականացնելու մոտեցում կա, ինչպես նաև կա ցուցարարների իրավունքները, լրագրողների աշխատանքը հարգելու մոտեցում: Իհարկե, ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային իրավիճակ և չի խախտում մյուսների իրավունքները»,- մանրամասնեց դեսպան Թրեյսին:

Դեսպանը հավելեց, որ ժողովրդավարությունը գործընթաց է  առաջընթաց ապահովելու համար: «Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին, և հարցնում են սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Ոչ, ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց է հաշվետվողականություն ապահովելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու, սակայն դա միայն մի կտոր չէ: Ոստիկանության պարագայում կարևոր է նրանց աշխատանքի հաշվետվողականությունը»,- նշեց նա:

Լին Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներում էլ մշտապես խնդիրներ են լինում ոստիկանների վարքագծի հետ կապված. Դա մի ուղղություն է, որտեղ ԱՄՆ-ը ձգտում է բարեփոխումներ իրականացնել: «Այսինքն, սա իրավիճակ չէ, որը բնորոշ է միայն Հայաստանին: Կարևորն այն է, որ այդ հարցերում լինի հաշվետվողականություն»,- ասաց դեսպանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: