ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Տաջիկստան

ԱՄՆ կառավարական պատվիրակությունը մայիսի 23-27-ը կայցելի Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան և Ղազախստան՝ տարածաշրջանի հետ կապերն ամրապնդելու նպատակով, հայտնել են Պետդեպարտամենտից:

Պատվիրակությունը գլխավորում է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուն: Պատվիրակության կազմում են Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էրիկ Գրինը, պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաները: 

Նախատեսվում են հանդիպումներ չորս երկրների իշխանությունների, քաղաքացիական հասարակության, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների օրակարգում են տնտեսական համագործակցությունն ու փոխգործակցությունը անվտանգության ոլորտում, աջակցություն «ընդհանուր արժեքներին», տեղական մշակույթին, կանանց իրավունքներին, պարենային անվտանգության քննարկմանը, Աֆղանստանից փախստականներին օգնություն ցուցաբերելուն։

Տաջիկստանում նաև պլանավորվում են ամենամյա երկկողմ կոնսուլտացիաներ «տնտեսական կապերի զարգացման և անվտանգության բնագավառում համագործակցության ամրապնդման համար»:

Ղազախստանում նախատեսվում է քննարկել բարեփոխումների օրակարգը, որոնք պատրաստվում են երկրի իշխանությունների կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: