ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ -2,82 EUR - 430 դրամ -1,48 RUB - 7 դրամ -0,74 GBP - 502 դրամ +0,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի կապակցությաամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծագործելու մեծ ձիրքով և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են:

Ստեղծագործական, հասարակական, մանկավարժական ակտիվ գործունեությամբ Դուք տասնամյակներ շարունակ վայելում եք երաժշտական հանրության սերն ու հարգանքը:

Նշանակալի է Ձեր ներդրումը երաժշտարվեստի զարգացման գործում, իսկ Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից իրականացվող ծրագրերը նոր խթան են մեր մշակութային կյանքի համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,09 կմ/ժ
21 C°
 
27°  17° 
26.06.2022
31°  18° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: