ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արգենտինայի նախագահը Բայդենի հետ քննարկել Է պարենային անվտանգության խնդիրը

РБК

Արգենտինայի և ԱՄՆ նախագահներ՝ Ալբերտո Ֆերնանդեսն ու Ջո Բայդենը հեռախոսով քննարկել է պարենային անվտանգության հարցերը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է հարավամերիկյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

«Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում նրանք պայմանավորվել են վերլուծել աշխարհում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտներ, հատկապես պարենային անվտանգության խնդիրը, էներգետիկական անցումը, տարածաշրջանային նոր արժեշղթաները և տեխնոլոգիական փոփոխությունները»,- ասված է հայտարարության մեջ

Արգենտինայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բայդենը Ֆերնանդեսին հրավիրել է հուլիսի վերջին այցելել Վաշինգտոն՝ քննարկելու, մասնավորապես, ֆինանսական համագործակցության և գյուղատնտեսական արտադրության ոլորտները:

Արգենտինայի պետական ​​Telam գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Ֆերնանդեսն ամերիկյան կողմին հաստատել է Ամերիկաների գագաթաժողովին իր մասնակցությունը, որը կանցկացվի Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) հունիսի 6-10-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    24°  12° 
    10.05.2024
    24°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: