Սաուդյան Արաբիան և Իսրայելն ԱՄՆ-ի օգնությամբ փորձում են կարգավորել հարաբերությունները. WSJ
Սաուդյան Արաբիան և Իսրայելը փորձում են բարելավել տնտեսական և անվտանգային հարաբերությունները ԱՄՆ միջնորդությամբ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում Է, որ Սաուդյան Արաբիան չի ճանաչում Իսրայելը և դիվանագիտական հարաբերություններ չունի այդ երկրի հետ: Այնուամենայնիվ այժմ երկու մերձավորարևելյան պետությունները բանակցություններ են վարում գործարար հարաբերությունների կարգավորման և անվտանգության ոլորտում համաձայնությունների ձեռքբերման առիթով:
Այսպես, ԱՄՆ-ի օգնությամբ երկու պետությունները փորձում են կնքել համաձայնագիր, որն Իսրայելի տարածքից չվերթներ կատարող ինքնաթիռներին իրավունք ընձեռի թռչելու Սաուդյան Արաբիայի օդային տարածությունում: Բացի դրանից, քննարկվում Է Տիրանի և Սանաֆիրի նկատմամբ Էր Ռիադի վերջնական վերահսկողության հաստատման շուրջ համաձայնությունների հասնելու հնարավորությունը: Այդ անմարդաբնակ կղզիները գտնվում են Տիրանի նեղուցում՝ Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի միջև: Նեղուցը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ելք Է դեպի Կրմիր ծով Հորդանանի Աքաբա նավահանգստից և Իսրայելի Էյլաթ նավահանգստից: Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ իսրայելացի գործարարներն արդեն կարող են ժամանել Սաուդյան Արաբիա: Էր Ռիադն այդ քայլին Է գնացել երկրների միջև տնտեսական կապերի խորացման շրջանակներում:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար Խալեդ բեն Սալմանը Վաշինգտոն կատարած վերջին այցի ժամանակ ամերիկացի պաշտոնյաներին ասել է, որ հարցումները ցույց են տալիս, որ թագավորության բնակչությունը, հիմնականում երիտասարդները, կողմ են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 2,57 կմ/ժ