ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը մնում է բաց. Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ նիստից հետո
ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի՝ Երևանում տեղի ունեցած նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ծրագիրը առաջիկա երեք տարիների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ այդ մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց հյուրընկալող երկրի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ:
«Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ընթացիկ տարում մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակը, ինչի կապակցությամբ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս: Նեղ կազմով, այնուհետև ընդլայնված ձևաչափով տեղի ունեցած նիստերի ընթացքում մենք ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ քննարկել ենք իրադրության զարգացման միտումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում և դրանց ազդեցությունը մեր պետությունների անվտանգության վրա: Մենք շոշափել ենք նաև ճգնաժամային արձագանքի մեխանիզմների կատարելագործման հարցը, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է: Հունվար ամսին կազմակերպությունը ճիշտ ժամանակին արձագանքեց Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին, բայց մինչ օրս բաց է մնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը, որը սկսվել է 2021 թ. մայիսին: Մենք նաև քննարկել ենք այն պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով 2021 թ. սեպտեմբերին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում, և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները», - հայտնեց Հայաստանի արտգործնախարարը:
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ ՀԱՊԿ-ի շրջանակներում նախաձեռնողական համագործակցությանը՝ ուղղված անդամ պետությունների միջև փոխգործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքականության համաձայնեցման զարգացմանը և կազմակերպության դերի ակտիվացմանը միջազգային ասպարեզում:
ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը անցկացնել կրկին Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 0 կմ/ժ