ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենի գործողություններն Ուկրաինայում կարող են ավարտվել համաշխարհային պատերազմով. Թրամփ

m24

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ այն, թե ինչպես Է երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործում Ուկրաինայի հակամարտության հետ կապված իրադրության պայմաններում, կարող Է ավարտվել համաշխարհային պատերազմով:

«Մեր երկիրը մեծ խնդիրներ ունի: Եվ մենք լուրջ վտանգի տակ ենք այն ամենի պատճառով, ինչ կատարվում է Ուկրաինայում և Ռուսաստանի հետ: Նրանց (ԱՄՆ վարչակազմի-խմբ.) գործելակերպը կարող է ավարտվել համաշխարհային պատերազմով: Այն ինչ նրանք անում ենք անմտություն է»- Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Բայդենը համապատասխանում Է ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնին Թրամփն ասել է, որ «իրավիճակը երկրում տապալվում է»՝ ի թիվս այլ բաների, հիշեցնելով Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման և գնաճի աճի հետ կապված իրավիճակը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր իրավահաջորդ և քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի «թուլությունն ու անկարողությունը» հնարավոր դարձրեց Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկը Ուկրաինայում, և որ իր վարչակազմի օրոք «դա, իհարկե, տեղի չէր ունենա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: