ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

Խորհրդարանը հունիսի 30-ի արտահերթ նստաշրջանում կրկին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 29-ի նիստում այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Սակայն կայացած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուները չեն ընտրվել: Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 29, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը` 0, Արթուր Սարգսյանի թեկնածությանը` 33 պատգամավոր:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ռուբիկ Մխիթարյանի եւ Արթուր Սարգսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը նշել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանների ստեղծմամբ էական քայլ է կատարվել դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման տեսանկյունից: Նրա խոսքով` մասնագիտացված դատարանների եւ դատավորների թվաքանակի ավելացումը կնպաստի արդարադատության արդյունավետության բարձրացմանը եւ հնարավորինս կբացառի ուշացած արդարադատության դեպքերը:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու Արթուր Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում մշտապես եղել է դատավարության մրցակցային կողմ, ներկայացրել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով բողոքներ, ներդրում ունեցել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների կայացման հարցում:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` 10-օրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: