Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Յաիր Լապիդը նախազգուշացրել է, որ Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արևելքում, ինչը «կսպառնա խաղաղությանն ամբողջ աշխարհում»,- NEWS.am-ի փոխանցմամբ գրել է Bloomberg-ը։
Լապիդը հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան և Իսրայելը ընդհանուր առմամբ համաձայն են Իրանի հանդեպ նոր մոտեցման հարցում։ «Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ համաձայնագրի բովանդակության առիթով, բայց տարակարծիք չենք փաստերի վերաբերյալ»,- ասել է նա Ելիսեյան պալատում արած հայտարարությունում՝ նկատի ունենալով 2015թ. համաձայնագիրը, որը սահմանափակում էր Իրանի միջուկային գործունեությունը պատժամիջոցների թուլացման դիմաց։ «Փաստերն այնպիսին են, որ Իրանը խախտում է համաձայնագիրը և շարունակում զարգացնել իր միջուկային ծրագիրը»։
Ռազմավարական երկիմաստության իր քաղաքականության համաձայն՝ Իսրայելը չի հավաստում և չի ժխտում ատոմային զենքի ստեղծման ծրագրերի առկայությունը, բայց լայնորեն տարածված է այն կարծիքը, որ միակ միջուկային պետությունն է Մերձավոր Արևելքում։ Նրա սեփական չհայտարարված ծրագիրը մշակվել է մեկ տասնամյակ առաջ, և նա փոքրաթիվ երկրներից մեկն է, որոնք երբեք չեն ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որի նպատակն է ատոմային զենքի տարածման կանխումը։
Իրանը ստորագրել է այն և հայտարարում է, որ իր միջուկային աշխատանքը նախատեսված է քաղաքացիական նպատակներով օգտագործման համար։
Լապիդը մեղադրել է Իրանին անօդաչուների ստեղծման մեջ և ասել, որ Իսրայելը «ձեռքերը ծալած չի նստելու» «Հիզբալլահի» գրոհների հետ կապված։
Մակրոնը Իրանին քննադատել է Կատարում միջուկային բանակցությունների վերջին փուլում առաջընթացի բացակայության համար՝ ասելով, որ դեռևս հույս ունի, որ գործարք կկնքվի։ «Ուստի, մենք պետք է պաշտպանենք այս համաձայնագիրը, հաշվի առնենք տարածաշրջանում մեր բարեկամների, առաջին հերթին՝ Իսրայելի անվտանգության շահերը, և այն լրացնենք բալիստիկ հրթիռների վերաբերյալ էլ ավելի ակտիվ բանակցություններով և տարածաշրջանային գործողություններով»,- ասել է նա։ «Ես միայն կարող եմ ափսոսալ, որ Իրանը հրաժարվում է լավ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունից»։
այլ նյութեր այս թեմայով
- Իրանի հարավում ռազմական ինքնաթիռ Է կործանվել Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն Էլ, որոնք գտնվել են ինքաթիռում, ստացել են վնասվածքներ և տեղափոխվել...
- Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար «Նախապես այս հարցը մտցված Է ծրագրում»,- ասել Է նա՝ պատասխանելով Նյու Յորք Ռայիսի հնարավոր այցի մասին հարցին:
- Ռուսաստանը և Իրանը SWIFT-ի նման միջբանկային վճարային համակարգ կստեղծեն Բնականաբար, երկու երկրներ, որոնք ցանկանում են ապադոլարացնել իրենց գործարքները, պետք է ունենան հատուկ համակարգ,...
- Իրանը կզբաղվի ռուսական ինքնաթիռների նորոգմամբ և տեխնիկական սպասարկմամբ Ռազավին հայտնել է, որ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարն այս գիշեր հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի քաղաքացիական...
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները մինչև գործարքի վերականգնումը Հունիսի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել էր, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է այն մասին, որ...
-
21:01
Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
-
20:16
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
-
19:29
Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի. Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
-
18:33
Առաջիկա երկու-երեք տարիները շատ կարևոր շրջան են լինելու. Արցախի Հանրապետության ԱԳ նախարար
-
18:01
Լատվիան կոչ է արել ԵՄ երկրներին դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին ու բելառուսներին
-
17:45
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ
-
17:25
Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող քննադատությունը. Իվան Նեչաև
-
17:00
Բաքվի և ԵՄ-ի միջև գազային համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցությանը. ՌԴ ԱԳՆ
-
16:30
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:53
Ինտենսիվ այգեգործության խթանում, ոռոգման համակարգերի զարգացում. կփոխվեն պետական ծրագրով սուբսիդավորման պայմանները
-
15:31
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
-
15:19
Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել. Նիկոլ Փաշինյան
-
15:01
Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին
-
14:55
Կներդրվի հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտ
-
14:32
2 մլրդ 734 մլն ՀՀ դրամ՝ Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ և Տաթև-Աղվանի ճանապարհների նորոգմանը. վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը
-
14:30
Իտալիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Տրեվինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետի հետ
-
13:50
Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ
-
12:32
Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Աստվածածնի Վերափոխման տոնը. կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն
-
11:00
ՄԻՊ–ի գրասենյակից այցելել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին
-
10:03
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. Արցախի ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
16:16
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
20:38
Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 1,54 կմ/ժ