ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ը չի ճանաչում Ուկրաինայի բնակիչներին տրված Ռուսաստանի անձնագրերը. Բորել

Москва 24

Եվրամիությունը դատապարտում է ռուսական նոր օրենսդրությունը, որը հեշտացնում է Ուկրաինայի բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրումը և խոստանում է չճանաչել այդ փաստաթղթերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի իր Twitter-ում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ռուսական նոր օրենսդրությունը, որը պարզեցնում է բոլոր ուկրաինացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, Ուկրաինայի ինքնիշխանության հերթական կոպտագույն խախտումն է՝ կապված անօրինական պատերազմի հետ: ԵՄ-ն երբեք չի ճանաչի այդ անձնագրերը»,- գրել է նա:

Նա ավելացրել է, որ ԵՄ-ը կպաշտպանի այն դիրքորոշումը, որը որդեգրել էր Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և խերսոնի մարզերում տրված ռուսական անձնագրերի առնչությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: