ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՔՊ-ն չի դիմի ՍԴ ընդդիմադիրների «հարցով»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։ Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխանցում է Panorama.am։

Ինչու՝ միահամուռ հարցը Ռուբինյանին դուր եկավ, ու նա նշեց «մի քանի պատճառներից» երկուսը։

«Նախ՝ արձանագրենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված։ Երկրորդը՝ մեր քաղաքական հավատանքի մեջ է մտնում նաև հարգանքը՝ առ ժողովրդի տված քվեն։ Մենք հարգում ենք ժողովրդի բոլոր ներկայացուցիչների տված քվեն»,- ասաց Ռուբինյանը, միաժամանակ քար նետելով փոքրամասնություն ընտրողների այգին, ասելով՝ «կարծում եմ, մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»։

ՔՊ-ն ոչինչ օրակարգ չի բերել, դա տեխնիկական հարց է, որ ավտոմատ կերպով գալիս է ԱԺ խորհրդի տիրույթ՝ անընդհատ պնդում էր Ռուբինյանը, անտեսելով լրագրողների հարցերն ու հիշեցումները, որ՝ իսկ ինչու ետքայլ արվեց ՍԴ դիմելուց։ 

Հետագա պարզաբանումից երևաց, որ ՔՊ-ն որոշել է դաստիարակել ընդդիմադիրներին, որ «չկարողանան փախչել», գլուխները կախ գնան ԱԺ, և չկարողանան կրկնել այն ամենը, ինչ ասել են փողոցներում՝ ՔՊ-ին, չկարողանան նայել ՔՊ-ի աչքերին...։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: