ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.93 դրամ +0,93 EUR - 394.24 դրամ +0,24 RUB - 7.12 դրամ +0,12 GBP - 439.58 դրամ +0,58
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի պահանջն է՝ զեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի համար. Սաղաթելյան

«Այսօրվա մեր հանրահավաքի օրակարգը, ելույթները, նաև բովանդակությունը փոխվեց, որովհետև այսօր Հայաստանի, այսպես կոչված իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում, կրկին հայ մահացավ, ավելի ճիշտ՝ կրկին հայ սպանեցին»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է Panorama.am։

Նա նշեց, որ Արմեն Գրիգորյանը սպանվեց այս իշխանությունների ձեռքով նրանց կամակատար քննիչի, դատավորի, դատախազի անմիջական մասնակցությամբ։

«Այն մարդիկ, ովքեր զավթել են Հայաստանի իշխանությունը, շարունակում են խոնարհվել թշնամու առաջ, կզել, սպասարկել թշնամու օրակարգը, իսկ երկրի ներսում սպանել հայերին, բանտարակել, ճնշել, կալանավորել, հետապնդել բոլոր նրանց, ովքեր պայքարել և պաշտպանում են Արցախը, Հայաստանը և հայ մարդու անվտանգությունը։

Սա է այսօրվա իրականությունը»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա նշեց, որ սրա վառ ապացույցներից մեկը նաև երեկ տեղի ունեցած դեպքն է. «Մուրադ Փափազյանը,  ով ՀՅԴ Բյուրոյի անդամ է, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ով երկար ողջ Եվրոպայում հսկայական աշխատանք է իրականացրել Հայ դատի ուղղությամբ, պաշտպանել է  Արցախը, Հայաստանը նպաստել հայ-ֆրանսիսկան հարաբերությունների զարգացմանը, մեր պետության հզորացմանը, Հայաստանի օդանավակայում փոխանցել են Հայաստանի իշխանությունների որոշումը՝ դու անցանկալի անձ ես և արգելում ենք քո մուտքը հայրենիք»,- նշեց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ սա հստակ թուրքական իշխանությունների պահանջն է՝ զեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարել ու պայքարում են Հայաստանի համար, կասեցնել ցեղասպանության միջազգային հետապնդման գործընթացը։

«Օրեր, ամիսներ շարունակ, երբ գիշեր-ցերեկ ասում էինք՝ սրանք ծրագրով եկել են, որպեսզի մեր երկիրը տանեն կործանման, տան թշնամուն, դեռ այս երկրում կան մարդիկ, ովքեր կասկածում են, չեն հավատում, տունը նստած սպասում են թուրքին»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս պրոցեսներին զուգահեռ շարունակվում են հայ-թուրքական բանակցությունները, հիշեցրեց, որ օրեր առաջ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները կրկին հանդիպել են, խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

«Հերթական անգամ, յուրաքանչյուր հանդիպումից հետո տարածում են հայտարարություն՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանի։ Ասում են՝ գող, սրտները դող, ամեն անգամ հայտարարում են մեր ժողովրդին կրկին մոլորեցնելու համար։ Հստակ են՝ հայ-թուրքական հարաբերությունների մեջ կան ձևակերպված պահանջներ։ Թուրքական պահանջների մեծ մասը փորձում են իրականություն դարձնել և իրավական հիմք տալ։

Սա արցախյան ճակատում զիջումներ է։ Սեղանին դրված են մյուս երկու հստակ պահանջները՝ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները, հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Ակնհայտ է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկում են այդ հարցը, հակառակ պարագայում՝ ի՞նչ եք անընդհատ խոսում, ինչի՞ մասին եք խոսում։ Եթե խոսքը բուն հարաբերություններ հաստատելու մասին է, մեկ հանդիպմամբ կարելի էր կարգավորել՝ հաստատում ենք դիվանագաիտական հարաբերություններ, բացում ենք սահմանները, բայց դա չեն քննարկում, քննարկում են հստակ նախապայմաններ։ Այս իշխանությունները, ակնհայտ է, որ ընդունել է այդ պայմանները և գնում է նոր զիջումների»,- ասաց  Սաղաթելյանը։

Նրա խոսքով, մենք կոտորվելու ենք, քանի դեռ այս անինքնասեր, անարժանապատիվ, դավաճան իշխանությունը գոյություն ունի։

«Մենք վտանգի առաջ ենք, քանի դեռ խորհրդարանում ՔՊ-ի խմբակցությունում նստած օլիգարխները տարիներ շարունակ կեղեքել են այս երկիրը, միայն Հայաստանի իշխանություններով չեն բավարարվում, ուզում են թուրքական իշխանություն, թուրքական փողեր, Հայաստանում իրականացնում են թուրքական լոբբինգը։ Մենք կոտորվելու ենք և այդ սպառնալիքը իրական է, քանի դեռ Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր իրենց կնոջն ու աղջկան պատրաստ են տալու թուրքերի հանուն աթոռի, հանուն ստամոքսի, հակառակ պարագայում այն ամեն ինչը, ինչ տեղի է ունեցել, դա դատավճիռ չէ, հայ ժողովուրդը ծնկի չի եկել, ծնկի են եկել այս սրիկաները և մեր պարտության պատճառը ոչ միայն աշխարհաքաղաքական իրավիճակն է, այն ինչ կա, այլ գլխավորաբար դավաճան, սրիկա իշխանությունը, որին պետք է հեռացնենք»,- ասաց Սաղաթելյանը։

Նա ասաց, որ շարժման անելիքների մասին առաջիկայում անկեղծ, բաց կխոսեն, բայց մի բան վստահեցում է՝ հետքայլ չկա, նահանջ չկա, «այս սերիական մարդասպանի վերջը պետք է տան»։

«Այս մարդը մահի, պարտության, պատերազմի  խորհրդանիշ է, այլ տարբերակ չունենք, պետք է հասնենք սրա հեռացմանը։ Հաջորդ հանրահավաքին մեր քայլերի ու անելքիների մասին մանրամասն կխոսենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Հայտարարեց, որ երթով շարժվում են դեպի կառավարության շենք, Կենտրոն դատարան, որտեղ մահացել է Արմեն Գրիգորյանը, կվերադառնան հրապարակ ու կամփոփենք իրենց հանրահավաքը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ
27 C°
 
28°  16° 
01.10.2022
27°  16° 
02.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: