Այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, միասնականության մեր ընթացքը. Սաղաթելյան

«Այսօր մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ տեր ենք Արցախին, Հայաստանին, տեր ենք մեր հայրենիքին»,- Ֆրանսիայի հրապարակում համապետական հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է Panorama.am-ը։
Նա նշեց, որ այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, ինչ որ մեկի դեմ, ինչ որ մեկի օգտին հանրահավաք չէ, ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն. «Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է, միասնականություն մեր ներսում, միասնականություն և համերաշխություն Արցախին, միասնականություն Սփյուռքին»։
Ի. Սաղաթելյանը հիշեցրեց, որ նախորդ կիրակի Արցախից լսվեց հստակ ձայն՝ Արցախը երբեք չի եղել, չի լինելու Ադրբեջանի կազմում, արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ և աներկբա հայտարարեց՝ որևէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Երեկ Հայ առաքելական եկեցեցին, Գերագույն հոգևոր խորհուրդը ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտապանություն Հայաստանի և Արցախի։ Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը՝ մայր Հայաստանը պատրաստ է պայքարել ինքն իր և իր զավակի համար։
Վստահ եմ՝ Արցախից և Հայաստանից հնչող այս պատգամներն արձագանք են գտնելու ողջ Սփյուռքում ու աշխարհում։
Այս հանրահավաքը, հիրավի, դառնալու է աշխարհասփյուռք հայության միավորման սկիզբն ազդարարող հանրահավաք»,- ասաց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ սուտ է այս իշխանության խոստացած խաղաղությունը, ընդհակառակը՝ բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր ավերածություններ։
«Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու, ոչնչացնելու հրեշավոր ծրագիր, ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Այսօր, այստեղ միասին մերժում ենք հենց դա, այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը։
Մենք պետք է վերականգնենք մեր ազգային համերաշխությունը, մեր միասնականությունը, մեր միասնականությունը Արցախի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ, հայ ժողովրդի գոյատևելու, զարգանալու, չհանձնվելու գաղափարի շուրջ։
Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլն այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու մեր առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ խոսում են թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչև այդ պետք է կատարել ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ «լինել Նիկոլի հետ, թե հայրենիքի»։
«Իշխանության մեջ քաղաքական հայեցողական պաշտոնները զբաղեցնող յուրաքանչյուր անձ այդ հարցը պետք է ինքն իրեն տա՝ ինքը Նիկոլի հետ է, թե հայրենիքի, սրանից բացի մեզ ուրիշ բաժանում պետք չէ»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս հանրահավաքը ուղերձ է նաև արտաքին աշխարհին, բարեկամներին, միջնորդներին, հարևաններին. «Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների և լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով, չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից և իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարվի առ ոչինչ։
Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստանը չէ, հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողը չէ, և մենք դա պետք է արձանագրենք ամեն օր և ամեն ժամ»,- ասաց նա։
-
21:32
Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին (News.am)
-
21:23
Մնալով և շարունակելով գործունեությունը` Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին. Արայիկ Հարությունյան
-
21:02
ՌԴ խաղաղապահները Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
-
20:16
Վիճակահանության արդյունքներով Էրդողանն առաջինն է քվեաթերթիկում
-
20:07
ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ
-
19:55
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացիների և 225 ընկերությունների նկատմամբ
-
17:46
Խաղաղապահների ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում Արցախից դուրս է բերվել ՌԴ 28 քաղաքացի
-
16:51
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ասորիներին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ
-
14:57
Արցախի ԱԳ նախարարն ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
-
13:27
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 12 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
-
13:04
Կարծում եմ՝ Ռ. Վարդանյանը կամ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կամ կներկայացնի առաջիկայում. պետնախարար
-
12:29
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ
-
12:03
ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ
-
11:12
Զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից․ զոհ և վիրավոր ունենք
-
11:09
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը
-
10:55
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառել են հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ
-
10:52
Ղազարոսի հարության հիշատակության օրն է
-
10:43
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:50
Պեսկովն Ուկրաինայում միջուկային զենք տեղակայելու կոչերը շատ վտանգավոր է անվանել
-
00:18
Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել մինչև 2027 թվականը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 1,03 կմ/ժ