ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոսովոն մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը

Չճանաչված Կոսովոյի ղեկավարությունը մեկ ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը՝ մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին ասվում է Կոսովոյի իշխանությունների այս գիշեր արված հայտարարությունում, հայտնում է News.am:

«Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթին նախագահ Վեոս Օսմանիի և փոխվարչապետներ Բեսնիկ Բիսլիմի ու Դոնիկ Վերվալի հետ մի շարք հանդիպումներ են անցկացրել ամերիկացի և այլ միջազգային ներկայացուցիչների հետ: Դրա հետ կապված Կոսովոյի կառավարությունը պարտավորվում է օգոստոսի 1-ից հետաձգել հունիսի 29-ի երկու որոշումների կատարումը մինչև սեպտեմբերի 1-ը, երբ կհանվն բոլոր բարիկադները և ամբողջությամբ կվերականգնվի ազատ տեղաշարժը Կոսովոյի հյուսիսում: Մենք շնորհակալ ենք միջազգային գործընկերներին, հատկապես ԱՄՆ դեսպան Ջեֆ Հովեներին՝ նրանց հավատարմության ե ներդրման համար»,-ասված է հաղորդագրությունում:

Միջազգային ջանքերի, այդ թվում ռուսաստանի ԱԳՆ շնորհիվ, Կոսովոն հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը մինչև սեպտեմբերի 1-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: