ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.72 դրամ +0,72 EUR - 415.43 դրամ +0,43 RUB - 6.29 դրամ +0,29 GBP - 481.71 դրամ +0,71
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Բոլիվիայի նախագահին և Ջամայկայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բոլիվիայի բազմազգ պետության նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորային և Ջամայկայի վարչապետ Էնդրյու Մայքլ Հոլնեսին՝ երկու երկրների ազգային տոների առիթով:

Բոլիվիայի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բոլիվիայի բարեկամ ժողովրդին Բոլիվիայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը Հայաստան-Բոլիվիա հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Բոլիվիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։


Ջամայկայի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ջամայկայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը Ջամայկայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Լիահույս եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կարող ենք մեր երկրների միջև հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 0 կմ/ժ
5 C°
 
   
09.12.2022
   
10.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։