Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զինված ուժերը երկրի «օկուպացված» տարածքներից

Օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել անօրինական գործողությունները, իրագործել 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի պայմանագիրը և դուրս բերել զինված ուժերը Վրաստանի օկուպացված տարածքներից», փոխանցում է Tert.am-ը։
«Օկուպացիայի 14-րդ տարելիցի դրությամբ Ռուսաստանն առաջվա պես չի իրագործում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունը օկուպացված շրջաններում», - ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նշում է, որ Ռուսաստանն իր գործողություններով «հարված է հասցնում անվտանգությանը, մարդու իրավունքներին և փորձում է մեկուսացնել օկուպացված տարածքներում ապրող մարդկանց Վրաստանի մնացած տարածքներից և միջազգային հանրությունից»։
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Մոսկվային փոխել օկուպացված տարածքները ճանաչելու անօրինական որոշումը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումը, էթնիկ խտրականությունը և հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների և փախստականների՝ Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի շրջաններում իրենց տները վերադառնալու իրավունքի խախտումը շարունակում է մնալ Ռուսաստանի օկուպացիայի անօրինականության ծանր մարդասիրական բեռը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նշում է, որ այս տարիների ընթացքում Ռուսաստանը խոչընդոտում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ԵՄ դիտորդական առաքելության մուտքը Աբխազիա և Հարավային Օսիա ինքնահռչակ հանրապետություններ։
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում միջազգային հանրությանը երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։
Միաժամանակ ԱԳՆ-ն հաստատում է ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությունը՝ նշելով, որ պաշտոնական Թբիլիսիի գործողություններն ուղղված են օկուպացիայի գծով բաժանված հասարակությունների միջև վստահության վերականգնմանը և ընդհանուր եվրոպական ապագայի կերտմանը։
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը կվերականգնվի Ես ուրախ եմ, որ մարդկանց միջև շփումներն ակտիվորեն զարգանում են։ Անցյալ տարի ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել...
- Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «ձնհալ» է նկատվում Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» է նկատվում:
- Պատերազմից 11 տարի անց. Վրաստանի հայտարարությունների տողատակերը Դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
- Լրագրողի ստեղծած սկանդալը ինչ-որ առումով հալեցրե՞ց տարիներով կարծրացրած վրաց-ռուսական սառույցը Վերջին շրջանում բավական անկանխատեսելի են զարգանում ռուս-վրացական հարաբերությունները:
- Մոսկվան չի խստացնի Վրաստանի դեմ սահմանափակումներն ընթացիկ իրադրության պահպանման դեպքում Վրաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը համարվում է հաջող:
-
13:38
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա
-
13:15
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
-
13:00
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյան
-
12:52
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
-
12:35
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
-
12:08
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
-
11:50
Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել. Փաշինյան
-
11:38
ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը վերաբերող մոսկովյան քննարկումը գոհացուցիչ չէ. վարչապետ
-
11:30
Բայդենը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
-
11:25
Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
-
11:11
Իրանը և Օմանը ստորագրել են համագործակցության փաստաթղթեր
-
10:35
ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումները. Ներկա է Փաշինյանը (ուղիղ)
-
10:11
Դավիթ Տոնոյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին
-
09:19
Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան
-
09:11
Ստեղծվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը
-
09:06
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
-
08:55
Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ
-
20:53
Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը
-
19:03
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
-
18:58
«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, ապրելու և առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
20:42
Կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 2,06 կմ/ժ