Լրագրողի ստեղծած սկանդալը ինչ-որ առումով հալեցրե՞ց տարիներով կարծրացրած վրաց-ռուսական սառույցը

Վրաստանում դեռ ակտիվ քննարկումների ու զարգացումների փուլում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հաղորդավար Գիորգի Գաբունիայի առաջացրած սկանդալը, ով հաղորդման բացման խոսքում անպարկեշտ արտահայտություններով էր դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Դա Վրաստանի հասարակական և քաղաքական կյանքում բուռն արձագանքի արժանացավ, ընդ որում մեծամասնությունը քննադատում է Գաբունիային: Ցույցեր սկսվեցին, որոնց մասնակիցները պահանջում էին ընդհանրապես փակել հեռուստաընկերությունը: «Ռուսթավի 2»-ը հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամանակավորապես դադարեցրեց իր հեռարձակումը, իսկ 8-ից շարունակեց աշխատանքը։
Գաբունիայի հնչեցրած մտքերին արձագանքեցին նաև Վրաստանի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահը, վարչապետն ու կառավարության մյուս անդամները, նրանք կոչ արեցին Ռուսաստանին չտրվել սադրանքին: ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում քննադատեց հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակում:
Հաղորդավարի ոչ կոռեկտ արտահայտությունները քննադատության են արժանացել նաև վրացական ընդդիմության ներկայացուցիչների կողմից, սակայն նրանք նաև դեմ են խոսքի ազատության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և, քննադատել են, որ իշխանությունները միջամտել են հեռուստաընկերության գործունեությանը։
Լրագրողի պահվածքին ի պատասխան Ռուսաստանի Պետդուման որոշում էր կայացրել, որում Ռուսաստանի կառավարությանը հորդորում էր դիտարկել Վրաստանի դեմ հատուկ տնտեսական պատժամիջոցների կիրառման հարցը։ Առաջարկությունը պատգամավորների հավանությանն է արժանացել միաձայն։ Սակայն ի զարմանս բոլորի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ վրացի ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով: Նրա խոսքով՝ երկրում հակառուսական տրամադրությունները բորբոքում են մարդիկ, որոնք պատմություն չգիտեն և վերջնարդյունքում Վրաստանին են վնաս հասցնում: Դրանից բացի, ՌԴ նախագահը կարծում է, որ «մեծ պատիվ» կլինի իրեն վիրավորած վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործի հարուցումը: Նա այսպիսի կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով ռուս խորհրդարանականների նախաձեռնությունը: Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Պուտինի այս հայտարարությունը:
Վերջին շրջանում բավական անկանխատեսելի են զարգանում ռուս-վրացական հարաբերությունները: Հունիսի վերջին Թբիլսիում բողոքի ցույցեր սկսվեցին ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ վրացական խորհրդարանում ունեցած ելույթից հետո: Պատճառը մասնավորապես այն էր, որ նա զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը։ Ցույցերի ու փոխադարձ մեղադրանքների արդյունքում Ռուսաստանը արգելել է հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին Վրաստան փոխադրել ռուսաստանցիներին, իսկ վրացական ավիաընկերություններին՝ ՌԴ թռչել։ Կրեմլում հայտարարել էին, որ արգելքը կարող են չեղարկել, երբ Վրաստանում իրավիճակը «ոչ ռուսաֆոբ հուն» վերադառնա։
Եվ այս ֆոնին վրացի լրագրողի Ռուսաստանի նախագահի հասցեին նման սուր արտահայտություններ հնչեցնելը թվում էր, թե կարող է առանց այն էլ պայթյունավտանգ վիճակը հասցնել վերջնական պայթյունի, սակայն եղավ ճիշտ հակառակը: Տպավորություն է ստեղծվում, որ Գաբունիայի ստեղծած սկանդալը ինչ-որ առումով նպաստեց առաջացած լարվածության թուլացմանը և կարող է փոխել իրադարձությունների զարգացման հունը:
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը կվերականգնվի Ես ուրախ եմ, որ մարդկանց միջև շփումներն ակտիվորեն զարգանում են։ Անցյալ տարի ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել...
- Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զինված ուժերը երկրի «օկուպացված» տարածքներից «Օկուպացիայի 14-րդ տարելիցի դրությամբ Ռուսաստանն առաջվա պես չի իրագործում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը,...
- Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «ձնհալ» է նկատվում Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» է նկատվում:
- Պատերազմից 11 տարի անց. Վրաստանի հայտարարությունների տողատակերը Դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
- Մոսկվան չի խստացնի Վրաստանի դեմ սահմանափակումներն ընթացիկ իրադրության պահպանման դեպքում Վրաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը համարվում է հաջող:
-
13:38
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա
-
13:15
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
-
13:00
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյան
-
12:52
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
-
12:35
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
-
12:08
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
-
11:50
Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել. Փաշինյան
-
11:38
ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը վերաբերող մոսկովյան քննարկումը գոհացուցիչ չէ. վարչապետ
-
11:30
Բայդենը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
-
11:25
Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
-
11:11
Իրանը և Օմանը ստորագրել են համագործակցության փաստաթղթեր
-
10:35
ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումները. Ներկա է Փաշինյանը (ուղիղ)
-
10:11
Դավիթ Տոնոյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին
-
09:19
Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան
-
09:11
Ստեղծվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը
-
09:06
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
-
08:55
Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ
-
20:53
Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը
-
19:03
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
-
18:58
«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, ապրելու և առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
20:42
Կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 2,06 կմ/ժ