ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,92 EUR - 414 դրամ -0,65 RUB - 6 դրամ -0,52 GBP - 478 դրամ -0,43
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զելենսկին արևմտյան երկրներին կոչ է արել արգելել բոլոր ռուսների մուտքը

© Ludovic Marin, Pool via AP

Արևմտյան երկրները պետք է արգելեն բոլոր ռուսների մուտքն իրենց տարածք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս կարծիքը նա հայտնել է The Washington Post-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Զելենսկիի խոսքով՝ «ամենակարևոր պատժամիջոցները սահմանների փակումն է, քանի որ ռուսները խլում են ուրիշին պատկանող հողերը»։ Հետևաբար, նրա պնդմամբ, նրանք «պետք է ապրեն իրենց երկրում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»:

Զելենսկիի խոսքով՝ այս առաջարկը պետք է վերաբերի նույնիսկ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներին, ովքեր լքել են երկիրը՝ ի նշան իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի։

«Ռուսները ինչպիսին էլ որ լինեն <...>, ուղարկե՛ք նրանց Ռուսաստան»,- հավելել է նա։

Զելենսկիի կարծիքով, պետք է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ողջ բնակչությանը։  «Այդ բնակչությունն է ընտրել իրենց իշխանություններին, և նրանք դրանց դեմ չեն պայքարում, նրանց հետ չեն վիճում, չեն բղավում նրանց վրա»,- ասել է Զելենսկին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 1,03 կմ/ժ
5 C°
 
   
30.11.2022
   
01.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։