ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը․ Դավիթ Բաբայան

Օգոստոսի 11-ին Ավստրալիա/յի Լիբերալ կուսակցությունը (AustralianLiberalParty) Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախ/ի Հանրապետության անկախությունը և Թուրքիա/յի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջան/ի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խումբը։
«Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խմբին նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։
Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»,- գրել է նա։։

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: