ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հետ սահմանի շրջանում

Ibraheem Abu Mustafa / Reuters

Իսրայելցի զինվորականները հայտնաբերել և վնասազերծել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպությանը պատկանող թունելը՝ փորված Գազայի հատվածի հյուսիսային հատվածում գտնվող սահմանային գոտում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել և չեզոքացրել Է երկու երթուղիներով թունելը, որը պատկանում Էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը: Այն փորված Էր Գազայի հատվածի հյուսիսային մասից դեպի Իսրայելի տարածք»,- ասված Է հայտարարության մեջ:

Մամուլի ծառայությունը նշել է, որ «ահաբեկչական թունելը չի ​​հատել վերջերս կառուցված [իսրայելական] ստորգետնյա սենսորային պատնեշը, որը տարածաշրջանի անվտանգության կարևոր բաղադրիչն է», և, հետևաբար, «սպառնալիք չի ներկայացրել Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող իսրայելական բնակավայրերի համար»:

Բանակում ընդգծել են, որ «թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանության խախտում ինչպես երկրի վրա, այնպես էլ դրա տակ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: