ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան

Banks.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եղել Է Լվովի համալսարանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպումց առաջ, որը պետք Է կայանա առաջիկա ժամերին: Համալսարան այցելության ժամանակ Գուտերիշի հայտարարությունը տարածել Է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այսօր շատերը կարծում են, որ կարևոր են միայն պաշտոնական իշխանությունները: Բայց ընդհակառակը, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հաստատությունների ներդրումն ավելի ու ավելի կարևոր է դառնում ժամանակակից ժողովրդավարության զարգացման համար:

Այս ուսումնական հաստատությունը նույնպես ներդրել է իր ավանդը, այդ թվում, ՄԱԿ-ի Կանոնադրության ստեղծման գործում:

Համալսարանի ներկայացուցիչներից մեկը մասնակցել Է Կանոնադրության պատրաստմանը, այստեղ քննարկվել են դրա հիմնարար սկզբունքները», - ասել է Գուտերիշը:

Գուտերիշը չորեքշաբթի օրվանից գտնվում է Լվովում՝ մասնակցելու Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: